Madurodam

( Մադյուրոդամ )

Մադյուրոդամ (հոլ.՝ Madurodam, հանդիպում է նաև Մադուրոդամ տարբերակը), մանրակերտ այգի, մանրակերտ քաղաք Սխևենինգենում (Հաագա, Նիդերլանդներ)։ Իրենից ներկայացնում է նիդերլանդական քաղաքի մոդել 1:25 մասշտաբով, բաղկացած է տիպիկ հոլանդական շենքերից և կառույցներից, որոնց բնօրինակները գտնվում են Նիդերլանդների տարբեր հատվածներում։ Կառույցի շինարարությամբ և խնամքով զբաղվել է 35 մարդ։ Որոշ ցուցանմուշների շուրջ աշխատանքը տևել է 4 տարի։ Մակետները պատրաստված են հիմնականում պլաստմասսայից, կանաչ տարածքների համար օգտագործել են իսկական բույսեր, առավելապես մանրատերև ծառեր և թփեր, որոնք ինտենսիվ խուզման ճանապարհով պահվում է մինչև 60 սմ բարձրությամբ։

Պատմություն
Մադյուրոդամի շինարարություն, 1951 թվական

Մադյուրոդամի քաղաքաշինական ծրագիրն ստեղծել է ճարտարապետ Սիբե Յան Բաումը։ Կենտրոնում գտնվում է պատմական կենտրոնը, որի շուրջ տարածվում է նոր շրջանը, նավահանգիստը և արդյունաբերական, ինչպես նաև հանգստի գոտին։ Կենտրոնում տեղակայված են եկեղեցիներ, թանգարաններ, պանրի շուկան և Ամստերդամին բնորոշ ջրանցքներ, ինչպես նաև կառավարական Բինենհոֆ շենքը, Ռեյկսմյուզեումը և Մաաստրիխտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին։

Մադյուրոդամի նահավահանգստում կարելի է գտնել խոշոր հոլանդական ձեռնարկություններ, նավթավերամշակման գործարաններ, Ամստերդամի Սխիպոլ օդանավակայանը և մի շարք գրասենյակային շենքեր։

Մադյուրոդամը կառուցվել է 1952 թվականին և մինչ օրս տասնյակ միլիոնավոր զբոսաշրջիկ է ունեցել։ Սա ոչ միայն Հաագայի և Նիդերլանդների զբոսաշրջային տեսարժան վայր է, այլ նաև պատերազմի զոհերի հուշարձան է։ Մանրանկարների քաղաքը կոչվել է Ջորջ Մադյուրոյի անունով․ Մադյուրոն Կյուրասաոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, որը պայքարում էր նացիստական ուժերի օկուպացիայի դեմ, հոլանդական դիմադրության շարժման մասնակից էր, մահացել է Դախաուում 1945 թվականին։ Նրա ծնողները միջոցներ են նվիրաբերել Մադյուրոդամի կառուցման համար միայն այն նպատակով, որ հասույթը բարեգործական նպատակներով տրամադրվի ուսանողական առողջարանին[1]։

1952 թվականի հուլիսի 2-ին արքայադուստր Բեատրիքսը նշանակվել է Մադյուրոդամի քաղաքապետ, որից հետո զբոսանք է կատարել քաղաքով։ Արքայադուստրը այս պաշտոնն է զբաղեցրել քաղաքի բացման օրվանից մինչև 1980 թվականի իր գահակալությունը։ Ներկայումս քաղաքապետը ընտրվում է երիտասարդական ավագանու կողմից, որը բաղկացած է Հաագայի դպրոցների 22 աշակերտներից։ Քաղաքապետի պատկանությունների մեջ է մտնում նոր մակետների և ցուցադրությունների բացում։

«Jeugdgemeenteraad»։ Վերցված է 2013-10-29 
Photographies by:
Michal Osmenda from Brussels, Belgium - CC BY 2.0
Statistics: Position
2915
Statistics: Rank
41861

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
573241689Click/tap this sequence: 1153

Google street view

Where can you sleep near Մադյուրոդամ ?

Booking.com
489.287 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 114 visits today.