الأقصر

( Լուքսոր )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուքսոր (այլ կիրառումներ)

Լուքսոր (արաբ․՝ الأقصر‎‎), քաղաք Վերին (Հարավային) Եգիպտոսում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնը։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 506,588։ Զբաղեցնում է շուրջ 417 քառակուսի կիլոմետր տարածք։ Կլիմայաբուժական առողջավայր է, զբոսաշրջիկության կենտրոն։ Հիմնադրվել է Թեբե (Եգիպտոսի մայրաքաղաքը 21-11-րդ դդ. մ.թ.ա.) քաղաքի տեղում։ Լուքսորի արևմտյան ծայրամասում է (հին Թեբեի մի մասը) Ամոն-Ռա, Մուտ և Հոնսու աստվածների տաճարը։ Հյուսիսից հարավ ձգված կառույցը բաղկացած է՝ սրբարանից, հիպոստիլ նախասրահից (32 սյուն), ուղղանկյուն, 45 x 51 մ չափերի երկշար 64 սյուներով բակից, կենտրոնական մեծ սյունաշարից (մ.թ.ա. 15-րդ դ. 2-րդ կես, ճարտ. Ամենհոտեպ Կրտսեր և ուրիշներ)։ 2-րդ պիլոնը (առջևում Ռամզես 11-ի 6 արձաններն են) և պարագծային երկշար 74 սյուներով ու մեկընդմեջ՝ փարավոնների արձաններով բակը կառուցվել են մ.թ.ա. 1317-1251 թվականներին (ճար...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուքսոր (այլ կիրառումներ)

Լուքսոր (արաբ․՝ الأقصر‎‎), քաղաք Վերին (Հարավային) Եգիպտոսում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնը։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 506,588։ Զբաղեցնում է շուրջ 417 քառակուսի կիլոմետր տարածք։ Կլիմայաբուժական առողջավայր է, զբոսաշրջիկության կենտրոն։ Հիմնադրվել է Թեբե (Եգիպտոսի մայրաքաղաքը 21-11-րդ դդ. մ.թ.ա.) քաղաքի տեղում։ Լուքսորի արևմտյան ծայրամասում է (հին Թեբեի մի մասը) Ամոն-Ռա, Մուտ և Հոնսու աստվածների տաճարը։ Հյուսիսից հարավ ձգված կառույցը բաղկացած է՝ սրբարանից, հիպոստիլ նախասրահից (32 սյուն), ուղղանկյուն, 45 x 51 մ չափերի երկշար 64 սյուներով բակից, կենտրոնական մեծ սյունաշարից (մ.թ.ա. 15-րդ դ. 2-րդ կես, ճարտ. Ամենհոտեպ Կրտսեր և ուրիշներ)։ 2-րդ պիլոնը (առջևում Ռամզես 11-ի 6 արձաններն են) և պարագծային երկշար 74 սյուներով ու մեկընդմեջ՝ փարավոնների արձաններով բակը կառուցվել են մ.թ.ա. 1317-1251 թվականներին (ճարտ. Բեկենհոնսու)։

Լուքսորը հաճախ բնորոշվում է որպես «աշխարհի ամենամեծ բացցթյա թանգարան». Կառնակի և Լուքսորի հուշարձանների համալիրների ավերակները ընկած են ժամանակակից քաղաքի շրջագծում; Անմիջականորեն դրանց դիմաց՝ Նեղոսի հակառակ ափին, ընկած են Թեբեի նեկրոպոլիսի տաճարներն ու դամբանները՝ ներառելով Թագավորների հովիտը և Թագուհիների հովիտը։

Ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերից հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս՝ դիտելու պատմաճարտարապետական, մշակութային եզակի հուշարձանները և զգալի ավանդ են ներդնում ժամանակակից քաղաքի զարգացման գործում։

Photographies by:
Statistics: Position
2132
Statistics: Rank
58197

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
972614853Click/tap this sequence: 8227

Google street view

Where can you sleep near Լուքսոր ?

Booking.com
489.360 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 0 visits today.