Mal de montaña ( Լեռնային հիվանդություն )
Լեռնային հիվանդություն, բարձրալեռնային շրջաններին բնորոշ հիվանդություն, որը հիմնականում պայմանավորված է թթվածնային անբավարարությամբ (հիպոքսիա)։ Լեռնային հիվանդության ախտանիշների ի հայտ գալը կախված է հիմնականում տեղանքի բացարձակ բարձրությունից, աշխարհագրական լայնությունից և յուրաքանչյուր մարդու օրգանիզմի կլիմայավարժեցումից։ Բարձր լեռներում մարդու օրգանիզմի կլիմայավարժեցումը տևում է մի քանի օր։
Ավելի քան 4000 մ բարձրանալիս մարդու աշխատունակությունը նվազում է 20%-ով, իսկ 5500մ բարձրության վրա՝ գրեթե 50%-ով։