Լանդվասսերի ուղեկամուրջ

Լանդվասսերի ուղեկամուրջ (գերմ.՝ Landwasserviadukt), երկաթուղային ուղեկամուրջ (վիադուկ) Շվեյցարիայի Գրաուբունդեն կանտոնում։ Ուղեկամրջի վրայով անցնում է միակողմանի երկաթգիծ։ Կամուրջը վերջնակետում միանում է 216 մետր երկարությամբ թունելին։ Այն կապում է Ֆիլիսուր և Շուր քաղաքները։ 2008 թվականից կառույցն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Լանդվասսերի ուղեկամրջի կառուցումը սկսվել է 1901 թ. մարտին։ Շահագործման է հանձնվել 1903 թ. հուլիսի 1-ին։ Այն մաս էր կազմում Աբուլասի երկաթուղիների, վերջինիս համար ընդհանուր առմամբ կառուցվել է 55 կամուրջ և 39 թունել։ Լանվասսերի գետի կամրջումը ամենադժվար խնդիրներից մեկն էր և իրականացվել է «Մյուլեր և Զեերլեդեր» (գերմաներեն՝ Müller & Zeerleder) ֆիրմայի կողմից։

Ուղեկամուրջը ունի 65 մ բարձրություն և 136 մ երկարություն։ Կառույցը հենված է հինգ կարմրջասյուների վրա։ Սյուների կամարները ունեն 20 մետր լայնություն։ Հատկանշական է կամրջի 45 աստիճան կորագիծը։ Կառուցված է մուգ կրաքարից։

Photographies by:
Ikiwaner - CC BY-SA 3.0
Statistics: Position
2299
Statistics: Rank
54113

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
597432816Click/tap this sequence: 3858

Google street view

Where can you sleep near Լանդվասսերի ուղեկամուրջ ?

Booking.com
489.879 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 44 visits today.