Kölner Dom

( Քյոլնի տաճար )

Քյոլնի տաճար (գերմ.՝ Kölner Dom), դասական գոթական ոճով կառուցված կաթոլիկ տաճար գերմանական Քյոլն քաղաքում։ Աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Այն Համաշխարհային ժառանգության օբյեկտ է հանդիսանում։

Քյոլնի տաճարի կառուցումը ընդգրկել է երկու փուլ՝ 1248-1437 թվականները և 1842-1880-ական թվականները։ Կառուցումից հետո տաճարը ունեցավ 157 մետր բարձրություն և չորս տարի շարունակ եղել է աշխարհի ամենաբարձր շինությունը։

Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է համարվում։ Ամեն օր, միջինացված տվյալներով, այցելում են շուրջ 20000 այցելուներ։

Պատմություն Նախակարապետ եկեղեցիներ

Տաճարի ներկայիս տարածքը, ամենայն հավանականությամբ, դեռևս հռոմեական տիրապետության ժամանակ, հանդիսացել է Քյոլնում բնակվող քրիստոնյաների հոգևոր-կրոնական կենտրոնը։ Քաղաքի հյուսիսային մասում, հարյուրամյակների ընթացքում, կառուցվել են մի քանի եկեղեցիներ, որոնցից յուրաքանչյուրը նախորդին գերազանցում էր իր չափսերով։ Այդ եկեղեցիները գտնվում էին Քյոլնի վանքերի ու մենաստանների օղակում, որը և հանդիսանում էր «սուրբ Քյոլնը»։

 
Եկեղեցու տարածքում հայտնաբերված առավել հին տաճարի պատերը

Այդ եկեղեցիների մնացորդներն այսօր կարելի է տեսնել Քյոլնի տաճարի ստորին հատվածում, որտեղ կատարվել են հնագիտական ուսումնասիրություններ[1]։ Այդ տարածքն ընդգրկում է ավելի քան 4000 քառակուսի կիլոմետր։ Ամենահներից շատ քիչ բան է պահպանվել։ Հայտնաբերվել են միայն հատակի և պատի որոշ հատվածներ։ Գրեթե 500-ական թվականներին կառուցված պարզունակ ավազանի տակ եղել է ութանկյուն մկրտարան, որի վրա կար բալդախին՝ վարագույր՝ գահի վրա։ 540 թվականին այստեղ հուղարկավորվել են կին և ութամյա մի տղա։ Գերեզմանից հայտնաբերված թանկարժեք իրերը վկայում են, որ մահացածները Մերովինգներ դինաստիայի Տեոդեբերտ I արքայի ընտանիքի անդամներն են։

Քյոլնի տաճարը 2015 թվականի դեկտեմբերին

Արդեն մի քանի տարի անց, նույն վայրում սկսվում է նոր, ավելի մեծ եկեղեցու շինարարությունը։ Այդ եկեղեցու սուրբ սեղանի դիմաց դրված էր քարից պատրաստած գահը՝ 5,70 մետր տրամագծով։ Միջերկրածովյան ավազանի եկեղեցիներում այդպիսի կառույցները օգտագործվում էին ոչ միայն քարոզներ կարդալու համար, այլև հանդիսավոր արարողակարգեր անկացնելու, օրինակ թագադրում, աստիճանների դասում։ 8-րդ դարի վերջին եկեղեցու արևմտյան մասում կառուցվել են օղակաձև երգեցողության պատշգամբներ։ Հին տաճարը Քյոլնի ամենամեծ եկեղեցիներից մեկն էր։ Այն դարձավ քյոլնյան եպիսկոպոսության նստավայրը։ Նրա կենտրոնական նավի լայնությունը հասնում էր 12 մետրի։ Նավին կցված էին վեցմետրանոց այլ նավեր՝ կողքերից։ Կամարաշարով երեք նավերը կապվում էին միմյանց։ Արևելյան և արևմտյան նավերին հարում էին ցածր լայնակի շինություններ, որոնց արևելյան մասում գտնվում էին ոչ մեծ պատշգամբները։ Այդ պատշգամբները ավարտվում էին կիսաշրջանաձև խորանով։ Արևելյան պատշգամբները նվիրված էին Մարիամ Աստվածածնին, իսկ արևմտյանները՝ Սուրբ Պետրոսին: Դրանց կողքին կային երկու կլոր աշտարակներ։ Որոնց առջև գտնվում էր ընդարձակ ներքին բակը՝ շրջապատված ժամերգության համար նախատեսված կցակառույցներով։ Բակի կենտրոնում կար ջրհոր, որի պատերը ցայսօր պահպանվել են տաճարի դիմաց գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի մեջ։

13-ից 18-րդ դարեր

1248 թվականին[2] Քյոլնի արքեպիսկոպոս Կոնրադ ֆոն Հոխշտադենը դրեց ապագա տաճարի առաջին հիմնաքարը։ Այն դարձավ եվրոպական պատմության մեջ ամենաերկարատև շինարարությունը։ Քյոլնը, Սրբազան Հռոմեական կայսրության ամենահարուստ և քաղաքականապես հզոր քաղաքը, որոշում կայացրեց ունենալ իր մայր տաճարը՝ օրինակ վերցնելով Ֆրանսիայից։ Ու պետք է կառուցվելիք տաճարի չափերը գերազանցեր մինչ այդ կառուցված բոլոր տաճաների մասշտաբներին։

Կար նաև մեկ այլ պատճառ նոր եկեղեցի կառուցելու համար։ Քյոլնի արքեպիսկոպոս Ռայնալդ ֆոն Դասելը, ով Ֆրիդրիխ I Շիկամորուս կայսեր կանցլերն ու զորապետն էր, ստացավ կայսրից Սուրբ մոգերի մասունքները, որոնք նախկինում պահվում էին Միլանի տաճարում։ 1164 թվականին[3] Ռայնալդ ֆոն Դասելը մեծ շուքով բերեց մասունքները Քյոլն։ Դրանց համար ավելի քան տասը տարի պատրաստվեց հատուկ մասունքարան արծաթից, ոսկուց և թանկարժեք քարերից։ Այդ մասունքարանը՝ Երեք արքաների, համարվում է մոզանյան արվեստի դպրոցի գլուխգործոց։ Բարձր աստիճանը, որին հասավ Քյոլնը արևմտաեվրոպական քրիստոնեական աշխարհում այդ մասունքների հետևանքով, պետք է կառուցեր մի համապատասխան մակարդակի տաճար։

 
Քյոլնի տաճարը

Հիմքի ձևը, որը կառուցվեց 1248 թվականին, փոխ առնվեց այդ ժամանակ Ֆրանսիայում կառուցվող եկեղեցիների ձևից։ Շինության մեջ շատ լույս ներթափանցելու համար զանգվածային պատերի փոխարեն սկսեցին կիրառել որմնասյուներ։ Իսկ որպեսզի պատերը կարողանան պահել վիթխարի որմնասյուների ծանրությունը, կառուցվեցին հատուկ քառանկյունի հարթ որմասյուներ և կամարներ, այսպես ասած կամարաորմահեցային համակարգ։ Այս պարագայում կամարները ունեին ոչ թե կիսակլոր տեսք, այլ կենտրոնում ունեին սրվածքներ, ինչը թույլ էր տալիս հավասարակշիռ պահել ամբողջ ծանրությունը։ Այս վիթխարի շինարարական հորինվածքը պետք է մարդկանց մոտ առաջացներ երկյուղածության և ակնածանքի պահեր՝ հանդեպ Երկնային արքայության։

Տաճարի շինարարությունը սկսվեց նրա արևելյան մասից։ Շուրջ 70 տարի անց կառույցն ու պատշգամբների դրվագումն ավարտվեց։ Կառուցումը ընթացավ առաջին ճարտարապետ Գերհարդ ֆոն Ռիլեի գծագրերի հիման վրա։ Ներքին պատշգամբների հարակից մասերում, որտեղ տեղադրված է գլխավոր խորանը՝ սև մարմարից, սկսվում են ճեմասրահն ու նրան պսակաձև հարող ժամատները։ Ներքին տարածությունը զարդարված է խոյակներով, որոնց վրա ոսկեջրված բնանկարագրական տերևներ են։ Մեծ պատուհանները դրվագազարդ են։

Ժամատների շուրջը կառուցված են կոնտրֆորսներ, որոնք առաջացնում են գետնախարսխի տպավորություն։ Նրանց միջև լավ դիտվում են գլխավոր պատշգամբների պատուհանները, որոնք դրվագազարդված են ճակտոններով։

Միայն պատշգամբների և նրանց ներքին բաժանումների կառուցումից հետո՝ տաճարի հյուսիսային հատվածում ցարդ գտնվող Կարոլինգների տաճարի արևմտյան մասը քանդվեց։ XIV դարում կառուցվեցին հարավային նավերը և Հյուսային աշտարակի երկրորդ հարկը[4]։ XV դարում ավարտվեց Հարավային աշտարակի երրորդ հարկը։ Հենց այստեղ տեղադրվեցին 1448-49 թվականներին ձուլված «Պրետիտոզա» և «Սպեցիոզա» անվանումներով զանգերը։ Միայն դրանից հետո սկսվեց կառուցվել հյուսիսային կողմնային նավը։ XVI դարի սկզբին ավարտվեց կենտրոնական նավի շինարարությունը և կապվեց ծածկը։ Այսպիսով ավարտվեց տաճարի միջնադարյան կառուցման փուլը[5]։

Baptismal font behind cathedral Arnold Wolff: „Trachyt vom Drachenfels“ Archived 2010-07-06 at the Wayback Machine. auf koelner-dom.de Schelbert, S. 89–106. Wim Swaan gives the latest date as 1560, but a date of 1520 is considered more probable by other scholars. Քյոլնի մայր տաճար
Photographies by:
Statistics: Position
159
Statistics: Rank
345591

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
184357692Click/tap this sequence: 7719

Google street view

Where can you sleep near Քյոլնի տաճար ?

Booking.com
490.012 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 61 visits today.