Кул-Шариф

( Քուլշարիֆ մզկիթ )

Քուլշարիֆ մզկիթ (թաթ.՝ Колшәриф мәчете, Qolşərif məçete) ', Թաթարստանի և դրա մայրաքաղաք Կազանի գլխավոր մզկիթը, որը գտնվում է Կազանի կրեմլի տարածքում։ Համալիրի կառուցմն սկսվել է 1996 թվականին որպես 16-րդ դարում այդտեղ եղած լեգենդար բազմամինարեթ մզկիթի վերստեղծում, որը համարվել է Կազանի խանությունում և Միջին Պովոլժիեում կրոնական ուսումնառության և գիտությունների զարգացման կենտրոն։ Այդ մզկիթը ոչնչացրել են Իվան Ահեղի զորքերը 1552 թվականի հոկտեմբերին Կազանի գրոհի ժամանակ:Նորակառույցը Ռուսաստանում և Եվրոպայում ամենամեծ մզկիթներից մեկն է, որ գտնվում է Ստամբուլից դուրս։ Կրոնական արարողությունների ընթացքում մզկիթի ներսում կարող է գտնվել մեկուկես հազար մարդ, ևս տասը հազարը՝ դրսում՝ կից հրապարակում։

Պատմություն

1552 թվականի հոկտեմբերի 2-ին ռուսական զորքը ներխուժեց Կազանի խանության մայրաքաղաք, որի պաշտպանության պարագլուխներից մեկը կրոնագետ գիտնականի համբավ վայելող սեիդ Քուլշարիֆն էր։ Համառ մարտերի ժամանակ, քաղաքի հազարավոր պաշտպանների հետ, զոհվեցին նաև Քուլշարիֆն ու իր սաները։ Ռուսները քաղաքը մատնեցին հրդեհի, որին կուլ գնաց նաև բազմամինարեթ մզկիթը։

Կազանի հիմնադրման հազարամյակի կապակցությամբ Թաթարստանի նախագահ Մինթիմեր Շամիևը 1995 թվականի աշնանը հրամանագիր ստորագրեց մզկիթը վերականգնելու մասին։ Հայտարարված համահանրապետական մրցույթում հաղթող ճանաչվեց ճարտարապետներ Շ. Լաթիպովի, Մ. Սաֆրոնովի, Ա. Սատտարովի, Ի. Սեյֆուլինի պատրաստած նախագիծը։ Շինարարության նախագծա-նախահաշվային արժեքը գնահատվեց 500 միլիոն ռուսական ռուբլի [1]), որը ձեռք բերվեց ավելի քան 40 հազար հավատացյալների ու հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների նվիրատվությունների և արտասահմանյան երկրների (գլխավորապես՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների) հատկացրած ֆինանսական օգնության շնորհիվ։ 2001 թվականի ամռանը շինարարությունը հիմնականում ավարտվեց[2], բայց պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2005 թվականի հունիսի 24-ին՝ Կազանի հիմնադրման 1000-ամյակի տոնակատարության ժամանակ։ Բացման արարողության ժամանակ հայտարարվեց, որ Քուլշարիֆը Ռուսաստանում ու Եվրոպայում ամենաբարձր մինարեթ ունեցող և ամենամեծ մզկիթն է[3], թեև դա իրականությանը չի համապատասխանում[4]։ Չորս հիմնական մինարեթներից յուրաքանչյուրն ունի 58 մետր բարձրություն[5]։ Գմբեթի բարձրությունը 39 մետր է, դրա տրամագիծը՝ 17 մետր։ Գրանիտն ու մարմարը բերվել են Ուրալից, բյուրեղապակյա գունավոր ջահը, որ հինգ մետր տրամագիծ ու երկու տոննա քաշ ունի, Չեխիայից է, իսկ մզկիթի ներսը զարդարող գորգերը նվիրել է Իրանի կառավարությունը[6]։

Մզկիթի գլխավոր շենքում տեղավորված են իսլամական մշակույթի և Պովոլժիեում իսլամի տարածման պատմության թանգարանը, հարսանեկան հանդիսավոր արարողությունների սրահը, իմամի աշխատասենյակը։

«Webarchive-копия сайта мечети kulsharif.rin.ru»։ Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 7-ին։ Վերցված է 2005 թ․ սեպտեմբերի 7  «Мечеть Кул Шариф: контакты, фото, видео, никах, намаз, новости»։ www.kul-sharif.com։ Վերցված է 2017 թ․ մարտի 22  «В Казани открыта самая большая в Европе мечеть Кул Шариф»։ NEWSru։ 24 июня 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13  См. Список крупнейших мечетей Европы Комплекс мечети Кул Шариф Archived 2009-07-09 at the Wayback Machine. // Оф. сайт Казанского кремля Интересные факты о мечети Кул-Шариф
Photographies by:
Statistics: Position
618
Statistics: Rank
158599

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
619845723Click/tap this sequence: 7131

Google street view

Where can you sleep near Քուլշարիֆ մզկիթ ?

Booking.com
487.388 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 14 visits today.