Zimanê kurdî ( Քրդերեն )

Քրդերեն (زمانێ كوردی, Zimanê Kurdî), հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական լեզվախմբին պատկանող լեզու։ Քրդերեն խոսում են աշխարհում 21 միլիոն մարդ։ Քրդերեն խոսում են Թուրքիայում, Իրաքում, Իրանում, Սիրիայում, Հայաստանում, Լիբանանում և այլ երկրներում, որտեղ կա քուրդ բնակչություն։

Ժամանակակից քրդերենը ունի մի շարք բարբառներ, որոնցից հիմնականները երկուսն են՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան։ Ամենատարածված բարբառը, որով խոսում է քրդերի մեծամասնությունը, հանդիսանում է հյուսիսարևմտյանը (քուրմանջի)։ Քուրմանջի բարբառով խոսում են Թուրքիայի, Հայաստանի, Իրանի որոշ շրջանների, հյուսիսային Իրաքի և ԱՊՀ երկրների քրդերը։ Երկրորդ բարբառը՝ հարավարևելյան կամ քուրդի բարբառը, որով խոսում են Իրանի ՝ Մեհաբադի, Սանհենդեջի և Քերմանշահի, նաև Իրաքի՝ Ռևանդուզի, Էրբիլիայի, Քիրքիքի և Սուլեյմանի քրդերը։

Գրական քրդերենի հիմնադիր է համարվում քուրդ քաղաքական գործիչ,լրագրող և լեզվաբան Ջալադաթ Ալի Բադրխանը։ Բացի քրդերենից տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն,գերմաներեն,թուրքերեն,պարսկերեն,արաբերեն,ռուսերեն և հունարեն լեզուներին։

Ջալադաթ Բադրխանը 1932թ. Մայիսի 15-ին թողարկում է Հավար ամսագրի առաջին համարը։ Նրա հիմնական նպատակներից էր այս ամսագրի միջոցով ողջ Քրդստանի տարածքում ճանաչեցնել տալ լատինատառ քրդերեն այբուբենը։ Նույն թվականին նա հրատարակում է իր քերականական գիրքը ՝ “Rêzimana Elfabê ya Kurdî” վերնագրով։ Հավար ամսագրի լույսընծայման առաջին օրը՝մայիսի 15-ը, նշվում է որպես քրդերենի օր։ Նա է դրել գրական քրդերենի լեզվաբանության հիմնասյունները։