كسكس ( Կուսկուս )

Կուսկուս (արաբ․՝ كسكس‎‎), ցորենի ձավար, որը մավրիտանական կամ բերբերական ծագում ունեցող համանուն ճաշատեսակի հիմնական բաղադրիչն է հանդիսանում։ Պատմական կուսկուսը պատրաստել են կորեկից։ Մեր օրերում առավել տարածված է սպիտակաձավարով պատրաստվող կուսկուսը, որը ստացվում է ցորենի ամուր տեսակից։ Արտաքինից նման է կլոր բրնձի, ձավարեղենի տրամագիծը 1-2 մմ։