Cueva de las Manos

( Կուևա դե լաս Մանոս )

Կուեվա դե լաս Մանոս (իսպ.՝ Cueva de las Manos, թարգմանաբար՝ «ձեռքերի քարանձավ»), քարանձավային համալիր Արգենտինայի հարավային Սանտա Կրուս երկրամասի տարածքում՝ Պինտուրաս գետի ափին։ Քարանձավից հայտնաբերվել են հնագիտական և պալեոնտոլոգիական բազմաթիվ գտածոներ, որոնց մի մասում պատկերված են հնագույն հումանոիդի ձեռքեր։ Գտածոներից հնագույնների տարիքը կազմում է մինչև 13 000 տարի, որը համարվում է ռեկորդային ցուցանիշ տարածաշրջանային հնագիտությունում։

1999 թվականին ձեռքերի քարանձավն ընդգրկվել է Արգենտինայի Հանրապետությունում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ որպես մշակութային գլուխգործոց։

Պատմություն

Քարանձավը և վերջինիս շրջակայքը դեռևս բազում դարեր առաջ բնակեցված են եղել հնագույն մարդկանցով։ Հիմնական տեղաբնիկները եղել են Պատագոնիայի հնդկացիների նախնինները, որոնք եվրոպացիների կողմից հայտնաբերվել են միայն 19-րդ դարում։ Քարանձավում հայտնաբերված վերջին պատկերները թվագրվում են մ․թ․ա․ 1-ին դարին։ Քարանձավի պատերի ժայռապատկերներն ունեն հանքային ծագում։ Պատկերների ստույգ տարիքը որրոշելու համար հնէաբաններն օգտագործել են քարայրում հայտնաբերված ոսկրային խողովակները, որոնց օգնությամբ էլ տեղաբնիկները զարդարել են քարանձավի պատերը։

Քարանձավի պատերի վրա պատկերված են հիմնականում դեռահաս տղաների ձեռքեր։ Ըստ հետազոտողների՝ Պատագոնիայի հնդկացիական ցեղերի շրջանում եղել է ծիսակատարություն, որի ժամանակ էլ մանկահասակ տղաները իրենց ձեռքի պատկերը դրոշմել են պատին։ Երեխան մեծանալուն պես ստիպված է եղել վերստին թողնել իր հասունացած ձեռքի ուրվագիծը սրբավայրում։

Հումանոիդի ձեռքի ուրվագծի պատկերներից զատ, քարանձավում առկա են որսորդական տեսարանների քերթվածքներ և ժայռապատկերներ։ Դրանց շնորհիվ հաստատվել է այն հանգամանքը, որ տվյալ ժամանակահատվածում Հարավային Ամերիկայի հնագույն բնակիչները որսորդության համար օգտագործել են բոլաս կոչվող հատուկ գործիքներ։ Պատկերները վկայում են նաև այն մասին, որ հնագույն հնդկացիները որսացել են ուղտայծեր, նանդու ջայլամներ և այլ կենդանիներ։

1999 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 23-րդ նստաշրջանում, Կուեվա դե լա Մոնսը ներառվել է Արգենտինայում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։ Ըստ արգենտինացի սպելեոլոգների՝ քարանձավի շրջակայքում տեղի ունեցող հանքարդյունաբերական գործողությունների և զբոսաշրջիկների անվերահսկելի հոսքի պատճառով քարանձավի ժայռապատկերները կարող են հայտնվել ոչնչացման եզրին[1]։

Էմիլսե Պիսառո (հոկտեմբերի 1, 2006)։ «Երկրի քարանձավների մեծ մասը վտանգված է»։ Լա Նասիոն (իսպաներեն)։ Վերցված է 2018-03-04 
Photographies by:
CherratiAicha - CC BY-SA 4.0
Statistics: Position
259
Statistics: Rank
420368

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
745182693Click/tap this sequence: 4112
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կուևա դե լաս Մանոս ?

Booking.com

What can you do near Կուևա դե լաս Մանոս ?

8.819.837 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 1.952 visits today.