Esferas de piedra de Costa Rica ( Կոստա Ռիկայի քարե գնդեր )


Կոստա Ռիկայի քարե գնդեր (իսպ.՝ Esferas de piedra de Costa Rica), քարե գնդեր (պետրոսֆերաներ), ավելի քան 300 նմուշ պահպանվել է Դիքվիս գետի գետաբերանում, Նիկոյա թերակղզում և Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան Կանյո կղզում։ Բաղկացած է գաբրոյից, կրաքարից կամ ավազաքարից։ Չափսերը տարբեր են՝ 1 դյույմից մինչև 2 մետր․ ամենախոշորները կշռում են 16 տոննա։