Koala ( Կոալա )

Կոալա (լատ.՝ Phascolarctos cinereus, պարկավոր արջ), մագլցող պարկավորների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը 60-82 սմ է, կշիռը՝ 5-16 կգ։ Սնվում է էվկալիպտի տերևներով։ Ավստրալիայի ամենահայտնի կենդանիներից մեկն է։ Չնայած նրան, որ տեսքով նմանվում է արջին՝ պատկանում է այն դասին, որի մեջ մտնում է օրինակ կենգուրուն։