Կիստիբի

Կիստիբի (բաշկիրերեն՝ ҡыҫтыбый, թաթ.՝ кыстыбый, qıstıbıyкыстыбый, qıstıbıy, նաև кыстымбый, թաթ.՝ якмыш, yaqmışякмыш, yaqmış), խմորից պատրաստված և խճողակով լցոնած թաթարական և բաշկիրական ավանդական ուտեստ։ 

Ներկայացնում է տապակած անթթխմոր հացի շերտ, որը լցոնած է կամ շիլայով (ավելի հաճախ կորեկից), կամ ռագուով, իսկ վերջերս, նաև կարտոֆիլի պյուրեով։ Արտաքինից հիշեցնում է չփակված կարկանդակ, խճողակը լցնում են խմորի շերտի մի կեսի վրա և վերևից ծածկվում է երկրորդ կեսով։ Կարելի է հալած յուղ քսել։ Լցոնը կարող է փոփոխվել կախված նախասիրություններից, անփոփոխ է մնում խմորի պատրաստման և բաղադրատոմսի սկզբունքը։

Ուտեստը կարելի է ուտել պահքի ժամանակ, մի քիչ փոփոխելով բաղադրատոմսի լցոնը։

Աշխարհում ամենամեծ կիստիբի պատրաստվել է 2011 թվականին Բաշկորտոստանում, որի տրամագիծը 2 մետր 10 սմ էր և ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։