Казань

( Կազան )
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կազան (այլ կիրառումներ)

Կազան (ռուս.՝ Казань, թաթ.՝ Казан, Qazan)՝ քաղաք Ռուսաստանում, Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաքը, խոշոր նավահանգիստ է Վոլգայի ձախ ափին։ Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, գիտական, մշակութային ու մարզական խոշորագույն կենտրոններից մեկն է։ Կազանի կրեմլն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Քաղաքն ունի գրանցված բրենդ՝ «Ռուսաստանի երրորդ մայրաքաղաք»։ Ոչ պաշտոնապես ու կիսապաշտոնական անվանվում է «ռուս ֆեդերալիզմի մայրաքաղաք» ու «աշխարհի բոլոր թաթարների մայրաքաղաք»։

2005 թվականին տոնվել է Կազանի հազարամյակը։

2011 թվականին Կազանում անցկացվել է ծանր աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը։ 2013 թվականին քաղաքն ընդունել է 27-րդ համաշխարհային ամառային ունիվերսիադան, 2014 թվականին՝ սուսերամարտի աշխարհի առաջնությունը։

Photographies by:
AndrianovaNatalia - CC BY-SA 3.0
Statistics: Position
996
Statistics: Rank
214410

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
372815469Click/tap this sequence: 7148
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Կազան ?

Booking.com

What can you do near Կազան ?

9.002.232 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 2.532 visits today.