Կարելերեն
Կարելերեն, կարելների լեզուն։ Պատկանում է ուգրո-ֆիննական լեզվաընտանիքի մերձբալթյան-ֆիննական ենթախմբին։ Տրոհվում է 3 բարբառի, որոնցից կարելականը մոտ է ֆիններենին։
Կարելերենի հիմնական առանձնահատկություններից են b, g, d, z ձայնեղների և š, ž, č (tê) շփականների առկայությունը, ձայնավորների ներդաշնակությունը, երկար և կարճ ձայնավորների հակադրությունը, բաղաձայնների աստիճանների հերթագայությունը։ Կարելերենով ամենահին տեքստը թվագրվում է 18-րդ դարում։ Այբուբենը 20-րդ դարի կեսերից ռուսագիր և ֆիննագիր է։