Kansas City Public Library
( Կանզաս Սիթիի հանրային գրադարան )Կանզաս Սիթիի հանրային գրադարան, պետական համակարգ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում։ Համակարգը ներառում է Կենտրոնական գրադարանն ու մի քանի մասնաճյուղեր, որ տեղակայված են Կանզաս Սիթի, Ինդիփենդենթ և Շուգար Քրիք քաղաքներում։ Հիմնադրվել է 1873 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այն ամենահին և մեծությամբ 3-րդ հանրային գրադարանն է Կանզաս Սիթի քաղաքում։ Հատուկ հավաքածուները, որ պահվում են Կենտրոնական գրադարանի՝ Միսսուրի հովտի բաժնում, վերաբերում է Կանզաս Սիթի քաղաքի պատմությանը և ներառում է օրիգինալ ու հրատարակված նյութեր, նորությունների հոդվածներ, փոստային բացիկներ, լուսանկարներ, քարտեզներ և քաղաքի տեղեկագրքեր, որոնք պարունակում են տվյալներ կոմունայի վաղ պատմության մասին։ Գրադարանի Ռամոս հավաքածուն ներառում է գրքեր, բրոշյուրներ, ամսագրային հոդվածներ և այլ նյութեր, որոնք վերաբերում են աֆրոամերիկյան պատմությանն ու մշակույթին։
Ավելացնել նոր մեկնաբանություն