อุทยานประวัติศาสตร์กำแพงเพชร

( Կամպհենգփհեթ պատմական քաղաք )

Կամպհենգփհեթ պատմական քաղաք (թաի.՝ อุทยานประวัติศาสตร์ กำแพงเพชร), պատմական վայր, որը գտնվում է Թաիլանդի հյուսիսում և ներառում է բազմաթիվ տաճարներ։ Գտնվում է Պինգ գետի ափին։ Կամպհենգփհեթ քաղաքը կառուցվել է 15-րդ դարում որպես Սիամի մայրաքաղաք Սուխոթայի քաղաք-արբանյակ։ Հին քաղաքի տարածքը պատված է անկանոն վեցանկյուն հատակագծով պարսպապատով, որն ունի մոտ 500 մ և մոտ 2 կմ չափեր, շրջապատված խրամով։ Պարսպի ներսում տեղակայված են Կամպհենգփհեթի ազգային թանգարանը, ինչպես նաև Վաթ Փհրատհատի և Վաթ Փհրա Քեո տաճարները, որոնցում պահպանվել են սանդեր, վիհանաներ և Բուդդայի մասամբ վերականգնված երեք արձաններ։

Պատից դուրս գտնվում են Արանյուիկ բնակավայրի ավերակները, որը 14-16-րդ դարերում օգտագործվել է որպես մեդիտացիոն օրդեն, որը հայտնի է եղել որպես «Անտառի բնակիչների աղանդ»։ Այստեղ մասամբ պահպանվել են Վաթ Փհրանոնի, Վաթ Փհրա Սի Իրիյաբոտի, Վաթ Չանգրոպի և այլ տաճարները։ Գետի հակառակ ափին գտնվում է Վաթ Փհրա Բորոմաթհաթը, որը կառուցվել է բիրմայական ոճով։

Photographies by:
Statistics: Position
3218
Statistics: Rank
50525

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
415732968Click/tap this sequence: 4874

Google street view

Where can you sleep near Կամպհենգփհեթ պատմական քաղաք ?

Booking.com

What can you do near Կամպհենգփհեթ պատմական քաղաք ?

489.962 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 11 visits today.