Fish and chips ( Ձուկ և կարտոֆիլ ֆրի )

Ձուկ և կարտոֆիլ ֆրի (անգլ.՝ Fish and Chips), ուտեստ՝ պատրաստված յուղով տապակած ձկներից և մեծ կտորներով կարտոֆիլ ֆրիից։ Մեծ Բրիտանիայում այս ուտեստը համարվում է ոչ պաշտոնական ազգային ուտեստ և բրիտանական խոհանոցի բաղկացուցիչ մասն է կազմում։ Առաջացել է Անգլիայում՝ որպես խոհարարական մշակույթների խառնուրդ, որի գլխավոր երկու բաղադրիչները ներկայացվել են ներգաղթյալների կողմից։

Ձուկ և կարտոֆիլ ֆրին Միացյալ Թագավորությունում առաջին անգամ ի հայտ է եկել 1860-ական թվականներին, իսկ 1910 թվականին արդեն կար մոտ 25.000 խանութ, որտեղ վաճառվում էր ուտեստը։ 1930-ական թվականներին այդպիսի խանութների թիվը հասել է 35.000-ի, բայց միտումն անկում է ապրել, և 2009 թվականին եղել է մոտ 10.000 խանութ, որտեղ վաճառվել է ձուկ և կարտոֆիլ ֆրի։

Destinations