Innsbruck

( Ինսբրուք )

Ինսբրուք (գերմ. Innsbruck), Տիրոլի նահանգի մայրաքաղաքն է և մեծությամբ Ավստրիայի հինգերորդ խոշոր քաղաքը՝ Վիեննայից, Գրացից, Լինցից և Զալցբուրգից հետո։ Գտնվում է Ինն գետի ավազանի և Վիպտալ դաշտավայրի միացման տեղում, որը կապում է քաղաքը 30 կմ դեպի հարավ գտնվող Բրեների լեռնանցքի հետ։

Քաղաքը տեղակայված է ընդարձակ դաշտավայրում՝ բարձրադիր լեռների միջև։ Դեպի հյուսիս Ալպերի Քարվենդել գագաթն է (ծովի մակերևույթից 2334 մ), իսկ հարավից՝ Փատչերքոֆել (ծովի մակերևույթից 2246 մ) և Զարլես (ծովի մակերևույթից 2718 մ) գագաթները։

Ինսբրուքը ձմեռային սպորտաձևերի ճանաչված միջազգային կենտրոն է։ Այստեղ են անցկացվել 1964 թ. և 1976 թ. ձմեռային օլիմպիական խաղերը, ինչպես նաև 1984 թ. ձմեռային պարալիմպիկ խաղերը։ Ինսբրուքում են անցկացվել նաև 2012 թ. առաջին ձմեռային պատանեկական օլիմպիական խաղերը։

Տարածքը 104,91 կմ² է, իսկ բնակչությունը՝ 132.493 մարդ (2018 թ. տվյալներով)։ Կարևոր արդյունաբերական, մշակութային, կրթական, զբոսաշրջային և սպորտային կենտրոն է։

Պատմություն

Քաղաքի տարածքում ամենավաղ մարդկային հետքերը թվագրվում են վաղ քարի դարով։ Պահպանված մինչհռոմեական բնակավայրերի անունները վկայում են, որ տարածքը շարունակաբար բնակեցված է եղել։ 4-րդ դարում հռոմեացիները Օենիփոնսում (Ինսբրուք) ստեղծեցին Վելդիդենա բանակային կայազորը (անվանումը պահպանվում է ներկայիս Վիլթեն քաղաքային թաղամասում)՝ Ռետիայի շրջանում Վերոնա-Բրեներո-Աուգսբուրգ կարևոր առևտրային ճանապարհը պաշտպանելու նպատակով։

Ինսբրուքն առաջին անգամ հիշատակվում է Օենի Պոնտում կամ Օենի Պոնս անվանումներով։ Լատիներեն pons նշանակում է կամուրջ, իսկ Օենուսը կարևոր հատման կետ էր Ինն գետի վրա։ 1180 թ. Անդեխսի կոմսության կոմսերը գնեցին քաղաքը։ 1248 թ. քաղաքն անցավ Տիրոլի կոմսությանը[1]։ Քաղաքի գերբի վրա պատկերված է տեսարան Ինն կամրջից, այն օգտագործվում է 1267 թ. ի վեր։ Բրենների լեռնանցքի ճանապարհն առաջ եղել է հիմնական տրանսպորտային և հաղորդակցման օղակ, որը կապում էր Եվրոպայի հյուսիսն ու հարավը և Ալպերով անցնող ամենահեշտ ճանապարհն էր։ Այն Վիա Իմպերիի կոչվող միջնադարյան կայսերական ճանապարհի մի մասն էր, որ գտնվում էր թագավորի հատուկ պաշտպանության ներքո։ Քաղաքում որպես տարանցիկ կանգառ հանդիսացող այս ճանապարհ մեծ եկամուտներ է բերել քաղաքին և նպաստել դրա բարգավաճմանը։

 
Տեսարան Ինսբրուքից, Ալբրեխտ Դյուրեր, 1495 թ.

1429 թ. Ինսբրուքը դարձավ ողջ Տիրոլի շրջանի մայրաքաղաքը, իսկ 15-րդ դարում՝ եվրոպական քաղաքականության և մշակույթի կենտրոն, քանի որ 1490-ականներին կայսր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան I-ը նույնպես բնակվել է Ինսբրուքում։ Ինչպես երևում է քաղաքի Հոֆկիրխե եկեղեցուց՝ Ինսբրուքը զգալիորեն շահել է կայսրի ներկայությունից։ Մաքսիմիլիանին հաջորդած կայսրերի կողմից այստեղ նախագծվել և կանգնեցվել է նրա արձանը։ Դամբարանն ու Հաբսբուրգների կայսրի իրական ու առասպելական նախնիների բրոնզե արձանները Ինսբրուքի հիմնական արձաններն են։ Ինսբրուքի և Մեխելեն քաղաքի միջև փոստային կապի ծառայությունը հաստատվել է 1490 թ. Թուրն-անդ-Թաքսիս փոստի կողմից։

 
Ամբրաս ամրոց, 1679 թ.

1564 թ. Ավստրիայի էրցհերցոգ Ֆերդինանդ II-ը իշխանություն ստացավ գերմանական Տիրոլի շրջանի և այլ ավստրիական տարածքների նկատմամբ, որոնք մինչև 18-րդ դարը կառավարվում էին Ինսբրուքից։ Նա այնտեղ կառուցեց Ամբրաս ամրոցը, որի Վերածննդի շրջանի հազվագյուտ հավաքածուն այսօր պահվում է Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում։ Մինչև 1665 թ. Հաբսբուրգների դինաստիայի ճյուղերն իշխել են Ինսբրուքում անկախ արքունիքի միջոցով։ 1620-ական թվականներին Ալպերից դեպի հյուսիս գտնվող առաջին օպերային թատրոնը բացվեց Ինսբրուքում (Դոգանա)։

1669 թ. բացվեց քաղաքի համալսարանը։ Որպես արքունիքի համար փոխհատուցում՝ կայսր Լեոպոլդ I-ը կրկին կառավարում էր Վիեննայից, երբ Հաբսբուրգների դինաստիայի տիրոլյան ճյուղի իշխանությունն ավարտվեց 1665 թ.։[պարզաբանել]

 
Անդրեաս Հոֆերն իր խորհրդատուի հետ Հոֆբուրգում, Ֆրանց Դեֆրեգեր, 1879 թ.

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Տիրոլն անցավ Ֆրանսիայի դաշնակից Բավարիային։ Անդրեաս Հոֆերն առաջնորդեց գյուղացիների տիրոլյան բանակն ընդդեմ բավարական և ֆրանսիական դաշնակից ուժերի և հաղթանակ տարավ Բերգիսելի ճակատամարտում։ Նա դարձրեց Ինսբրուքն իր վարճական միավորի կենտրոնը։ Հետագայում դաշնակից ուժերը կրկին գրոհեցին Տիրոլի ոստիկանական ուժերի վրա, և մինչև 1814 թ. քաղաքը եղավ Բավարիայի կազմում։ Վիեննայի վեհաժողովից հետո վերականգնվեց ավստրիական իշխանությունը։ Մինչև 1918 թ. քաղաքը (Տիրոլի 4 ինքնավար քաղաքներից մեկը) եղել է Ավստրիայի միապետության մասը, նույնանուն շրջանի կենտրոնը և Տիրոլի շրջանի 21 շրջանային իշխանություններից մեկը[2]։

Տիրոլի հերոս Անդրեաս Հոֆերը մահապատժի ենթարվեց Մանտուայում։ Նրա աճյունը 1823 թ. տեղափոխվեց Ինսբրուք և հողին հանձնվեց Ֆրանցիսկյան եկեղեցում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ առաջին ռազմական գործողությունը Ինսբրուքում տեղի ունեցավ պատերազմի ավարտին։ 1918 թ. փետրվարի 20-ին Իտալիայի տարածքից թռչող դաշնակից ուժերի ինքնաթիռները ռմբակոծեցին Ինսբրուքը՝ կորուստներ պատճառելով ավստրիական բանակում։ Քաղաքը ռմբակոծությունից չվնասվեց[3]։ 1918 թ. նոյեմբերին իտալական առաջին բանակի 3-րդ կորպուսի զինվորները (20.000-22.000 զինվոր) գրավեցին Ինսբրուքն ու ողջ Տիրոլի շրջանը[4]։

1929 թ. Ինսբրուքում անցկացվեց առաջին պաշտոնական ավստրիական շախմատի առաջնությունը։

Բռնակցում և ռմբակոծություն

1938 թ. Անշլյուսի հետևանքով Ավստրիան բռնակցվեց Նացիստական Գերմանիային։ 1943 թ. մինչև 1945 թ. ապրիլ ամիսը Ինսբրուքը ենթարկվել է 22 օդային հարձակման և կրել մեծ վնասներ։

Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտո եվրագոտի

1996 թ. Եվրոպական Միությունը հաստատեց Ավստրիայի Տիրոլ նահանգի և Իտալիայի հարավային Տիրոլ ու Տրենտո ինքնավար նահանգների տնտեսական ինտեգրումը՝ ճանաչելով Տիրոլ-Հարավային Տիրոլ-Տրենտո եվրագոտու ստեղծումը։

Chizzali. Tyrol: Impressions of Tyrol. (Innsbruck: Alpina Printers and Publishers), p. 5 Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890, Wilhelm KLEIN, 1967 Reynolds, Churchill, et al. The Story of the Great War, vol. 14. (New York: Collier and Son, 1919) «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 22-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22 
Photographies by:
Clément Bucco-Lechat - CC BY-SA 3.0
Statistics: Position
4975
Statistics: Rank
19399

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
618273549Click/tap this sequence: 6641

Google street view

Where can you sleep near Ինսբրուք ?

Booking.com
489.393 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 31 visits today.