Իմամ Ռեզայի դամբարան (պարսկերեն՝ حرم امام رضا‎), ճարտարապետական համալիր, որը գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքում։ Այն համարվում է ուխտագնացության և զբոսաշրջային վայր, որն ամեն տարի ունենում է 15-20 միլիոն այցելու։ Բացի Ալի Ռեզայի դամբարանից, համալիրը ներառում է նաև մի քանի այլ իմամների դամբարաններ, թանգարան, գրադարան, գերեզմանատուն, մզկիթ և մի քանի այլ կառույցներ։

Կառույցների մեծ մասը կառուցվել են Սեֆյանների ժամանակաշրջանում, չնայած առաջին թվագրված կառույցը զարդարված է XIV դարի մակագրությամբ։ Ենթադրվում է, որ կառույցի գմբեթը տեղադրվել է XIII դարի սկզբին։

Պատմություն
حرم امام رضا (ع) 07.jpg 

Իմամ Ռեզան շիաների 8-րդ իմամն էր։ Նա շատ սիրված էր ժողովրդի կողմից, սակայն Հարուն ալ-Ռաշիդ խալիֆան նրան չէր ընդունում[1]։ 818 թվականին Ալի Ռեզան սպանվեց Հարուն Ալ Ռաշիդի որդու` Ալ Մամունի կողմից։ Վայրը, որտեղ թաղվել է Իմամ Ռեզան, կոչվել է Մաշհադ Ալ-Ռեզա («Ռեզայի նահատակության վայրը)։ Ավելի ուշ դամբարանի շրջակայքում հիմնվեց բնակավայր, որը հետագայում վերածվեց Մաշհադ քաղաքի[2]։

Իմամ Ռեզայի գերեզմանի վրա կառուցված առաջին տաճարը քանդվել է Սեբուք Թեգին Ղազավիի կողմից` 993 թվականին։ XI դարի սկզբին` 1009 թ., նրա որդին` Մահմուդ Ղազավին, հրամայեց վերականգնել և մեծացնել տաճարը[3]։ Մոտավորապես 1150 թ., սելջուկների թագավոր Ահմադ Սանջարը հրամայեց բարենորոգել տաճարը, այն բանից հետո, երբ նրա որդին այնտեղ բուժվեց ծանր հիվանդությունից։ Հաջորդ բարեկագումն իրականացվել է 1310 թվականին։ Շահրուհի թագավորության ժամանակ, նրա կինը` Գոհարշադը, ֆինանսավորեց մզկիթի կառուցումը, որն այսօր կոչվում է նրա անունով[4]։

Dungersi Mohamed Raza։ A Brief Biography of Imam Ali bin Musa (a.s.): al-Ridha։ CreateSpace Independent Publishing Platform։ էջ 42։ ISBN 978-1502834249  Zabeth (1999) pp. 12-16 Petrushevski Ilia Pavlovich (1970)։ Islam in Iran։ ketab.com։ էջ 271  Zabeth Hyder Reza։ Landmarks of Mashhad։ Fundation of Astan Quds Razavi 
Photographies by:
Soroush.javadian - CC BY-SA 4.0
Iahsan at English Wikipedia - CC BY-SA 3.0
Soroush.javadian - CC BY-SA 4.0
Soroush.javadian - CC BY-SA 4.0
Statistics: Position
630
Statistics: Rank
156213

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
792453681Click/tap this sequence: 7915

Google street view

Where can you sleep near Իմամ Ռեզայի դամբարան ?

Booking.com
489.114 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 20 visits today.