Հոլիռուդհաուզ

Հոլիռուդհաուզ (անգլ.՝ The Palace of Holyroodhouse, հայտնի է նաև Հոլիռուդի պալատ անվամբ), Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետի պաշտոնական նստավայրը Շոտլանդիայում։ Գտնվում է Էդինբուրգի Ռոյալ Մայլ թաղամասում՝ էդինբուրգյան դղյակի դեմ դիմաց։ 16֊րդ դարից ի վեր Հոլիռուդհաուզը եղել է Շոտլանդիայի միապետների հիմնական նստավայրը։ Այսօր այն պետական միջոցառումների և պաշտոնական ընդունելությունների կազմակերպման վայր է։ Եղիսաբեթ 2֊րդ թագուհին յուրաքանչյուր տարվա ամռան առաջին օրերն անցկացնում է Հոլիռուդհաուզում, որտեղ կազմակերպում է պաշտոնական ընդունելություններ և հանդիսություններ։ Շոտլանդիայի Մարի Ստյուարտ թագուհու (16֊րդ դար) բնակարանը՝ կից հարկաբաժիններով, կլոր տարին բաց է հասարակության համար՝ որպես թանգարան, բացառությամբ այն օրերի, երբ արքայական ընտանիքի որևէ ներկայացուցիչ գտնվում է պալատում։

Պատմություն

Պալատը սկզբնապես հիմնադրվել է 1128 թվականին որպես Ավգուստինյան Հոլիռուդ աբբայություն՝ Շոտլանդիայի թագավոր Դևիդ I-ի պատվերով։ Ըստ ավանդազրույցի, Դևիդը Սուրբ խաչի տեսիլք է ունեցել, որից էլ ծագել է աբբայության անունը։ Անվան մեկ այլ ստուգաբանություն ևս հայտնի է, ըստ որի այն ծագել է Սուրբ խաչի մասունքից, որը պատկանել է Դևիդի մորը՝ Մարգարեթ թագուհուն[1]։ Որպես արքայական նստավայր, հատկապես էդինբուրգյան ամրոցին մոտ գտնվելու շնորհիվ, պալատը շուտով դարձավ կարևոր կառավարական կենտրոն։ 1189 թվականին մի խումբ ազնվականներ հավաքվեցին այնտեղ որոշելու գերի ընկած Վիլհելմ I Առյուծ թագավորի համար վճարելիք փրկագինը[2]։ 1326 թվականին Ռոբերտ դե Բրյուսը աբբայությունում կազմակերպեց շոտլանդական պառլամենտ, իսկ մինչև 1329 թվականն այն արդեն օգտագործվում էր որպես թագավորական նստավայր։ 1370 թվականին Դևիդ II-ը դարձավ շոտլանդական այն մի քանի թագավորներից առաջինը, որը թաղվեց Հոլիռուդում։ Հոլիռուդում 1430 թվականին է ծնվել շոտլանդական մեկ այլ արքա՝ Ջեյմս II-ը, որը ոչ միայն թագադրվել և ամուսնացել, այլև հուղարկավորվել է այնտեղ[2] ։ 1469 թվականին Հոլիռուդում կատարվեց Ջեյմս III արքայի և Մարգարեթ Դանիացու պսակադրության արարողությունը[1]։ Վաղ շրջանում արքայական նստավայրին հատկացվել էր աբբայության հյուրատունը, որը գտնվում է ներկայիս պալատի հյուսիսային կողաշարքում[2], սակայն 15֊րդ դարի վերջին հարկաբաժինն ամբողջովին հատկացվեց արքայական ընտանիքին[1]։

↑ 1,0 1,1 1,2 Clarke, p. 8. ↑ 2,0 2,1 2,2 McWilliam et al. p. 125.

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
612859473Click/tap this sequence: 5218

Google street view

Where can you sleep near Հոլիռուդհաուզ ?

Booking.com
490.000 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 49 visits today.