Folivora ( Համրուկ )

Համրուկ, կամ համրագնաց, կաթնասուններ, որոնք բաժանվում են երկթաթանի, եռաթաթ համրուկների ընտանիքների՝ ներառելով վեց գոյություն ունեցող տեսակներ։ Նրանք կոչվում են համրուկ, քանի որ չափազանց դանդաղաշարժ են և ծույլ։ Այնուամենայնիվ նրանց ծուլությունը էներգիա խնայելու համար տեղի ունեցող նյութափոխանակային ադապտացիայի հետևանքն է։ Բացի գազաններից փախուստի ժամանակ գործի դրվող զարմանալի էներգիայից, համրուկների մյուս հատկանիշներից ե՝ նրանց ուժեղ մարմինը և իրենց մորթու մեջ սիմբիոտիկ ջրիմուռներ պահելու կարողությունը։

Նրանք պատկանում են թերատամնավորների կարգին, քանի որ առնչակից են մրջնակերներին, որոնք որսում են հատուկ հարմարեցված ճանկերով։ Գոյություն ունեցող համրուկների տեսակներն ընդգրկում են շատ մեգաֆաունային գետնահամրուկներ, որոնցից որոշների չափերը հասնում են փղերի չափերի, ինչպես նաև ծովահամրուկների մի քանի տեսակներ։ Համրուկների պահպանված տեսակները միջին չափի, ծառաբնակ Կենտրոնական Ամերիկայի և Հարավային Ամերիկայի տրոպիկական ջունգլիների բնակիչներն են։

Համրուկները լավ բնակատեղի են համարվում այլ օրգանիզմների համար, և մեկ համրուկը կարող է բնակատեղի լինել ցեցերի, բզեզների, ուտիճների, սնկերի, թարթիչավորների և ջրիմուռների համար։