Голубачки град

( Գոլուբաց ամրոց )

Գոլուբաց ամրոց (հունգ.՝ Galambóc, սերբ.՝ Голубачки Град, Голубац), միջնադարյան ամրոց ժամանակակից Սերբիայի տարածքում։ Կառուցվել է 14-րդ դարում Դանուբ գետի ափին` Երկաթե դարպասների մոտ։ Գտնվում է Գոլուբաց և Կլադովո քաղաքների միջև։ Ամրոցի վաղ պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Դեռևս մինչ ամրոցի հիմնադրումը նրա շրջակայքում եղել է հռոմեական բնակավայր, որ երբեմն անվանել են «Columbiara»: Ժամանակակից ամրոցը հիմնադրել են սերբե՞րը, թե՞ հունգարները` վերջնականապես ճշտված չէ։ Անհայտ է նաև, թե երբ է սկսվել ամրոցի շինարարությունը։ Աշտարակներից մեկում առկա ուղղափառ մատուռից կարելի է ենթադրել, որ ամրոցը կամ վերին քաղաքը հիմնադրվել է ուղղափառ ազնվականական տոհմի կողմից։ Ամրոցի հիմնադրման ժամանակի մասին ևս ստույգ տեղեկություններ չկան, չնայած բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն հիմնադրվել է 14-րդ դարի սկզբին։

Ամրոցի պատմության առավել դրամատիկ շրջանն է եղել 15-րդ դարը, երբ Հունգարիայի թագավորը ամրոցի կառավարումը վստահել է սերբ կառավարիչներ Լազար...Կարդալ ավելին

Գոլուբաց ամրոց (հունգ.՝ Galambóc, սերբ.՝ Голубачки Град, Голубац), միջնադարյան ամրոց ժամանակակից Սերբիայի տարածքում։ Կառուցվել է 14-րդ դարում Դանուբ գետի ափին` Երկաթե դարպասների մոտ։ Գտնվում է Գոլուբաց և Կլադովո քաղաքների միջև։ Ամրոցի վաղ պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Դեռևս մինչ ամրոցի հիմնադրումը նրա շրջակայքում եղել է հռոմեական բնակավայր, որ երբեմն անվանել են «Columbiara»: Ժամանակակից ամրոցը հիմնադրել են սերբե՞րը, թե՞ հունգարները` վերջնականապես ճշտված չէ։ Անհայտ է նաև, թե երբ է սկսվել ամրոցի շինարարությունը։ Աշտարակներից մեկում առկա ուղղափառ մատուռից կարելի է ենթադրել, որ ամրոցը կամ վերին քաղաքը հիմնադրվել է ուղղափառ ազնվականական տոհմի կողմից։ Ամրոցի հիմնադրման ժամանակի մասին ևս ստույգ տեղեկություններ չկան, չնայած բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն հիմնադրվել է 14-րդ դարի սկզբին։

Ամրոցի պատմության առավել դրամատիկ շրջանն է եղել 15-րդ դարը, երբ Հունգարիայի թագավորը ամրոցի կառավարումը վստահել է սերբ կառավարիչներ Լազարևիչին և Բրանկովիչին։ 1427 թվականին Գոլուբացին տիրում է թուրք սուլթան Մուրադ II-ը։ Բալկաններում իր հակառակորդների դիրքերի ամրապնդումից ապահովագրվելու համար Հունգարիայի թագավոր Սիգիզմունդ I-ը 1428 թվականին ամրոցը ազատագրելու համար բազմահազարանոց զորք է ուղարկում, որ կազմված էր հունգարներից, վալախներից, լեհերից, իտալացիներից։ Ամրոցի պաշարումը հաջողությամբ չի պսակվում. մահանում է ուղղափառ ասպետ Զավիշա Չորնին (լեհ.՝ Zawisza Czarny, Завиша Чарны):

Ամրոցն ունի 9 աշտարակ, որոնց բարձրությունը 20-25 մ է:Դրանցից ամենահինը հինգն են։ Աշտարակները միանում են ուղղաբերձ ժայռից իջնող գետի քարե պատերի մոտ, որոնց լայնությունը հասնում է 280 սմ-ի։

Photographies by:
Erik Cleves Kristensen - CC BY 2.0
Statistics: Position
638
Statistics: Rank
156213

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
532971846Click/tap this sequence: 2338

Google street view

Where can you sleep near Գոլուբաց ամրոց ?

Booking.com
489.171 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 8 visits today.