Գո
Գո (չինարեն՝ 圍棋,围棋, վեյցզի, կորեերեն՝ 바둑, պադուկ, ճապոներեն՝ 囲碁, իգո) Չինական ավանդական սեղանի խաղ, որտեղ խաղացողի հիմնական նպատակը տախտակի վրա հնարավորինս շատ տարածք զբաղեցնելն ու շրջափակելն է։ Խաղը ստեղծվել է Հին Չինաստանում ավելի քան 2500 տարի առաջ։ Չնայած պարզ կանոններին, լավ գո խաղալը բավականին բարդ է(շատերը այն համարում են շախմատից բարդ խաղ)։
Խաղում կա 2 խաղացող, որոնցից մեկը խաղում է սև քարերով, մյուսը սպիտակ։ Խաղի ժամանակ քարերը շարվում են վանդակավոր տախտակի վանդակների հանգույցներում(կետեր)։ Սովորաբար խաղում են 19×19 խաղատախտակի վրա, սակայն տարածված են նաև 9×9 և 13×13 տախտակները։ Տախտակի վրա դրված քարերը շարժել չի կարելի։ Նրանք հեռացվում են տախտակի վրայից երբ շրջափակվում են հակառոկորդի քարերով։ Խաղը ավարտված է համարվում, երբ երկու խաղացողները իրար հետևից բաց են թողնում իրենց քայլը, որից հետո հաշվվում են նրանց միավորները։
2008 թվականին աշխարհում եղել է 40մլն գո խաղացող(որոնց մեծ մասը Արևելյան Ասիայից), իսկ 2015 թվականին Գոյի Միջազգային Ֆեդերացիան ունեցել է 75 անդամ-երկիր։