珍珠奶茶 ( Գնդիկներով թեյ )
Գնդիկներով թեյ (նաև մարգարտյա թեյ, փրփուրով թեյ), փրփրուն թեյի ըմպելիք, որի մեջ սովորաբար ավելացվում են «մարգարիտներ» (չինարեն՝ 珍珠), գնդիկներ՝ պատրաստված տապիոկայից (չինարեն՝ 粉圓), հայտնի են նաև որպես «բոբա» (չինարեն՝ 波霸)։ Բաղադրատոմսերի մեծ մասը ներառում է թեյի հիմք՝ խառնված մրգահյութի կամ կաթի հետ, երբեմն՝ սառույցի հավելումով։ Մատուցելուց առաջ ըմպելիքը հարում են կոկտեյլի հարիչով այնքան, մինչև օդային փուչիկներ հայտնվեն․ այստեղից էլ՝ «փրփուրային» անվանումը։