Գիննեսս

Գիննեսսը (անգլ.՝ Guinness), գարեջրի բրենդ է, որի սեփականատերը Diageo ընկերությունն է (ընկերության գրասենյակը գտնվում է Լոնդոնում)։ Սկզբից ընկերություն օգտագործվել է Arthur Guinness Son & Co ընկերության կողմից։ Որը հիմնադրվել է 1759 թվականին Արթուր Գիննեսսի (Arthur Guinness) կողմից։ Գարեջուր «Գիննեսս»-ը համարվում է իռլանդական ամենահայտնի և սպառվող գարեջուրը, որը լեգենդի համաձայն ամենահայտնի ապրանքանիշնն է Իռլանդիայում ։

Հրաշալի յուրահատկություններով գարեջուրը երկար ժամանակ պահում է իր այրող բուրմունքը, որը պարզվում է տապակած գարու օգտագործման հետևանք է։ Գարեջրի պատրաստման համար օգտագործվում է տապակած գարի, ջուր , արբեցնող նյութեր և խմորիչներ։ Տարիների ընթացքում գարեջրին խառնում են տարբեր նյութեր և թարմ գարի, որոնք տվեցին ուժեղ կաթնային բույր և բնորոշ փրփուր ։ Սակայն Գիննեսս ընկերության անդամները մերժեցին և չնդունեցին այդ եղանակով պատրաստվող գարեջուրը, որից հետո ստեղծեցին մի բաղադրատոմս, ըստ որի` գարեջրի փրփուրը ստացան այն ազոտով հարստացնելու միջոցով։ Բացի այդ ընկերությունը որակով արտադրանքի համար ստացել է արտոնագիր, որը այժմ ծառայում է «FES» կենտրոնական քավածքին ։ Որը կարող է օգտագործել Լագեր գարեջրի գործարանի հիման վրա։ «Գիննեսս» գարեջուրը իր մեջ պարունակում է ընդամենը 198 կիլոկալորիա, որն ավելի քիչ է, քան նարնջի հյութը կամ ցածր յուղայնությամբ կաթը։