Gila River

( Գիլա (Կոլորադոյի վտակ) )

Գիլա (անգլ.՝ Gila River), գետ ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Կոլորադո գետի վտակը։ Երկարությունը կազմում է 1044 կմ։

Պատմություն

Առաջին իսպանացի ճանապարհորդների Գիլա գետի ափերի միջով այցելությունների ժամանակ տեղի վայրերում ապրում էր հնդկացիական պիմա ցեղը։ Հայտնի տեսությունը պնդում է, որ Գիլա բառը հանդիսանում է Hah-quah-sa-eel բառի իսպանական հապավում, որը յումա լեզվից թարգմանաբար նշանակում է «վազող աղի ջուր»[1]։ Պիմա ցեղի ավանդական ապրելակերպը խորապես կապված է եղել գետի հետը, որը բացի ամենից նաև սուրբ էր համարվում։ Խոխոկամ հնդկացիական քաղաքակրթույթունը, որը ապրում էր Սոլտի և Գիլայի մոտակա շրջաններում 600-ից 1450-ական թվականներին, օգտագործելով գետից ստացվող ոռոգումը՝ զբաղվում էր մեծ մասամբ հողագործությամբ։ Ոռոգման նպատակներով հնդկացիական ցեղը ընդհանուր առմամբ փորել էր ավելին քան 320 կմ ջրանցք[2]։

Առաջին եվրոպացին, որը տեսել է Գիլա գետը, հավանաբար եղել է իսպանացի հետախույզ և միսիոներ Խուան-դե-լա-Ասունսոնը։ Ասունսոնը հասել է գետին 1538 թվականին գետի վտակներից մեկի միջով դեպի հյուսիս կատարած ճանապարհորդությունից անմիջապես հետո (Սան Պեդրո կամ Սանտա Կրուզ)[3][4]։

1848 թվականին սահմանված Գվադալուպե-Իդալգոյի համաշխարհային պայմանագրի արդյունքում Գիլա գետը անցնում էր ԱՄՆ-ի Մեքսիկայի սահմանների միջով։ Իսկ ըստ 1853 թվականի Գադսենի գնման՝ ամերիկյան տարածքը ընդլայնվում է Գիլա գետի հարավային ափային հողակտորների միացմամբ։ Գիլա գետի թափվելու վայրում կազմվել է Կալիֆորնիա նահանգի հարավային սահմանը։ 1871 թվականից սկսած Գիլա գետի հովտում բնակություն են հաստատում մորմոնները, որոնք այդ տարածքներում կազմավորել էին նվազագույնը 6 խոշոր բնակության կետեր[5]։

«Gila National Forest»։ United States Forest Service։ 2003-12-04։ Արխիվացված է օրիգինալից 2004-01-21-ին։ Վերցված է 2007-10-16  Howard, Jerry B.։ «Hohokam Legacy: Desert Canals»։ Pueblo Grande Museum Profiles No. 12։ WaterHistory.org։ Արխիվացված օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է 2012-03-16  Hartmann, William K.; Hartmann, Gayle Harrison (1972)։ «Juan de la Asunción, 1538: First Spanish Explorer of Arizona?»։ Kiva 37 (2): 93–103  «Rivers and Mountains»։ Books of the Southwest։ University of Arizona։ Արխիվացված օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է 2012-03-16  Peterson, Charles S. (1992)։ «Pioneer Settlements in Arizona»։ Light Planet։ Արխիվացված օրիգինալից 2013-06-18-ին։ Վերցված է 2012-03-16 
Photographies by:
Statistics: Position
1441
Statistics: Rank
85764

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
763519428Click/tap this sequence: 8761

Google street view

Where can you sleep near Գիլա (Կոլորադոյի վտակ) ?

Booking.com
487.355 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 40 visits today.