Gent

( Գենտ )

Գենտ (հոլ.՝ Gent [ʝɛnt], ֆր.՝ Gand [gɑ̃]), քաղաք Բելգիայի Թագավորության Ֆլամանդական տարածաշրջանում։ Արևելյան Ֆլանդրիա նահանգի մայրաքաղաքն ու վարչական կետնրոնն է։

Բնակչությունը 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչությունը կազմում էր 594 582 մարդ, իսկ 2019 թվականի տվյալներով՝ 262.219 մարդ։ Տեղակայված է Լիս գետի՝ Շելդա գետ թափվելու տեղայնքում։ Նավահանգիստ է (կապված է Շելդայի գետաբերանի Գենտ-Թերնեուզեն ջրանցքի հետ)։

Խոշոր ուսումնական կենտրոն է։ Այստեղ են տեղակայված համալսարանը և չորս բարձրագույն դպրոցներ։

Գենտը կազմված է Գենտ քաղաքից և այն շրջապատող մի շարք փոքր քաղաքներից՝ Աֆսնեե, Դեստելդոնկ, Դրոնգեն, Գենտբրյուգգե, Լեդեբերգ, Մարիակերկե, Մենդոնկ, Օօստակեր, Սենտ Ամադսբերգ, Սենտ Դենիզ Վեստրեմ, Սենտ Քրյոյս Վինկել, Վոնդելգեմ և Զվեյնաարդե։ Քաղաքի տարածքը (մունիցիպալ տարածքը) կազմում է 1205 կմ² (465 քառակուսի մղոն)։

Պատմություն

Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ Լիս և Շելդա գետերի միախառնման վայրում գոյություն են ունեցել բնակավայրեր ընդհուպ մինչև քարի և երկաթի դարերը[1]։ Հռոմեական ժամանակաշրջանի մասին գրավոր աղբյուրներ չկան, սակայն հնագիտական աշխատանքները վկայում են բնակավայրի գոյության մասին։

Քաղաքի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ, սակայն արդեն VII դարում քաղաքն արդեն խոշոր բնակավայր էր։ Ըստ վարկածներից մեկի, քաղաքը հիմնադրվել է դեռևս հին հռոմեական կայսրության ժամանակաշրջանում և նրա անվանումը ծագում է կելտական «condati» բառից, որը թարգմանաբար նշանակում է «գետերի միախառնման վայր»։ Առաջին անգամ հիշատակվել է 665 թվականին որպես Գանդավում (լատ.՝ Gandavum

Ֆրանկների հարձակումից հետո 5-րդ դարի սկզբին հին նիդերլանդական լեզվին փոխարինեց լատիներենը և կելտերենը։

Մոտ 650 թվականին սուրբ Ամանդը Գենտի շրջանում հիմնադրել է երկու աբբայություններ (սուրբ Պետրոս և սուրբ Բավո)։

1000 և 1550 թվականների միջև Գենտը Եվրոպայի երկրորդ խոշոր քաղաքն էր՝ զիջելով միայն Փարիզին։

19-րդ դարում Գենտ քաղաքում արագորեն սկսեց զարգանալ տեքստիլ արդյունաբերությունը։ Տնտեսական աճին նպաստեց 19-րդ դարի սկզբում կառուցված Գենտ-Թերնեուզեն ջրանցքը։

«History of Ghent»։ www.gent.be։ Արխիվացված է օրիգինալից 2005-08-18-ին։ Վերցված է 2006-05-05 
Photographies by:
Statistics: Position
1318
Statistics: Rank
90869

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
974256183Click/tap this sequence: 2167

Google street view

Where can you sleep near Գենտ ?

Booking.com
487.354 visits in total, 9.187 Points of interest, 404 Destinations, 39 visits today.