Ֆոնդյու

Ֆոնդյու, շվեյցարական, իտալական և ֆրանսիական ուտեստ հալած պանրով, որ մատուցվում է ընդհանուր սպասքով շարժական ջեռոցի վրա և ուտում են երկար պատառաքաղների միջոցով հացը թաթախելով տաք պանրի մեջ։ Այն Շվեյցարական պանրի միության կողմից 1930 թ. ներկայացվում է որպես շվեյցարական ազգային ուտեստ և 1960-ականներին շատ տարածված էր Հյուսիսային Ամերիկայում։

1950-ականներից "ֆոնդյու" անվանումը ընդհանրացվել և տարածվել է այն բոլոր ուտեստների վրա, որոնք մատուցվում են ընդհանուր սպասքով. շոկոլադի ֆոնդյու, որում մրքի կտորները թաթախվում են հալած շոկոլադի խառնուրդի մեջ և fondue bourguignonne, որում մսի կտորները եփվում են եռացող ձեթի մեջ։