Flamenco ( Ֆլամենկո )
Ֆլամենկո (իսպ.՝ Flamenco), իսպանական ժողովրդական երաժշտական պարային ոճ: Ծագել է Անդալուզիայում։ Ունի երեք բաղկացուցիչ մաս՝ տոկա (երաժշտական ուղեկցություն), կանտա (երգ), բայլա (պար)։ Համապատասխանաբար կատարողներն անվանվում են տոկաոր, կանտաոր և բայլաոր։ Սովորաբար ֆլամենկո պարը և երգը ուղեկցում են կիթառը և պերկուսիան, կաստանյետները, ռիթմիկ ծափը (պալմաս)։ 2010 թվականին նոյեմբերի 16-ին ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտի կարգավիճակ։