Castello di Fénis

( Ֆենիս ամրոց )

Ֆենիս ամրոց (իտալ.՝ Castello di Fénis, ֆր.՝ Château de Fénis), միջնադարյան ամրոց, որը տեղակայված է Իտալիայի Վալլե Դ'Աոստա ինքնավար մարզի Ֆենիս կոմունայում: Շնորհիվ գեղատեսիլ ճարտարապետության և ամրոցի հոյակապ պահպանության՝ ծառայում է որպես համաժողովրդական զբոսաշրջային գրավչությամբ տարածաշրջան:

Պատմություն

Առաջին անգամ ամրոցը փաստաթղթում հիշատակվել է 1242 թվականին՝ որպես Շալան ընտանիքի (ֆր.՝ Challant)՝ Աոստայի կոմսերի սեփականություն: 1320 թվականից մինչև 1420 թվականը ամրոցը փուլ առ փուլ ընդլայնվել մինչև ներկայիս տեսքին:

Ամրոցը Շալան ընտանիքին է պատկանել մինչև 1716 թվականը, երբ վերջին սեփականատերը ստիպված է եղել այն վաճառել պարտքերի պատճառով: Դրանից հետո ամրոցն անկում է ապրել, օգտագործվել է որպես գյուղական կացարան, ծառայել է որպես ախոռ և գոմ։

1895 թվականին ճարտարապետ Ալֆրեդո դ'Անդրադեն (պորտ.՝ Alfredo d'Andrade) ձեռք է բերել ամրոցն ու նախաձեռնել վնասված շինությունների վերականգնումը: Հաջորդ տարի ամրոցը հայտարարվել էր ազգային հուշարձան։ 1935 թվականին ավարտվել է Երկրորդ վերականգնողական գործողությունը, և ամրոցը վերջնականապես համապատասխանել է ներկայիս տեսքին։ Այդ ժամանակ էլ շինությունները կահավորվել են հին կահույքով, որը ձեռք է բերվել հնաոճ իրերի շուկայում։

Ամրոցն այժմ պատկանում է Վալլե դ'Աոստայի ինքնավար մարզին և ծառայում է որպես թանգարան:

 
Ֆենիս ամրոց
Photographies by:
Statistics: Position
1550
Statistics: Rank
79638

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
892731456Click/tap this sequence: 8131

Google street view

Videos

Where can you sleep near Ֆենիս ամրոց ?

Booking.com
489.960 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 9 visits today.