Museo Enzo Ferrari

( Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան )

Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան (հայտնի է նաև որպես Էնցո Ֆերրարիի թանգարան), թանգարան Իտալիայի Մոդենա քաղաքում, նվիրված Ֆերրարի մրցարշավային ավտոմեքենաների մակնիշի հեղինակ և հիմնադիր Էնցո Ֆերրարիի կյանքին և գործունեությանը։ Թանգարանային համալիրը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը Էնցո Ֆերրարիի հորը պատկանող տունն ու արհեստանոցն է եղել, իսկ մյուսն ավելացվել է հետագայում՝ «Future Systems» ճարտարապետական ընկերության կողմից։ Նոր, 6000 քառ. մետր տարածք ունեցող մասնաշենքն ունի ընդարձակ ցուցադրությունների սրահ, որտեղ մշտապես ցուցադրվում են Ֆերրարիի ամենանշանավոր ավտոմեքենաները, ներառյալ 1950-ականների հազվագյուտ մեքենաները, Ֆորմուլա 1-ի մրցարշավային մեքենաները և ամենավերջին թողարկման սպորտային մեքենաներ։ Թանգարանի ցուցադրությունների սրահը էականորեն նորացվել և թարմացվել է 2014 թվականի փետրվարին։ Թանգարանում ցուցադրվում են Ֆերրարի, Ալֆա Ռոմեո և Մասերատի ավտոմեքենաներ, ինչպես նաև Էնցո Ֆերրարիի կյանքը պատկերող լայնածավալ տեսահոլովակներ։

Photographies by:
Persepolismo - CC BY-SA 4.0
Statistics: Position
4225
Statistics: Rank
84743

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
563847192Click/tap this sequence: 9493
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան ?

Booking.com
8.838.860 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 316 visits today.