Էլց ամրոց (գերմ.՝ Burg Eltz), գտնվում է Գերմանիայում, Ռայնլանդ Պֆալց հողում։ 12-րդ դարից մինչև հիմա, արդեն 33 սերունդ, ամրոցը պատկանում է Էլց տոհմին։ Գերմանական այն ամրոցներից է, որը երբեք չի զավթվել և ավերվել։ Կանգուն է մնացել անգամ XVII և XVIII դարերի պատերազմների և Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։

Պատմություն

IX դարից սկսած Ռոմանական ոճով կառուցված Պլաթէլցը՝ գլխավոր աշտարակը, համարվում է ամրոցի հնագույն մասը։ 1157 թվականից ամրոցը եղել է Ֆրիդրիխ I Շիկամորուսի կայսրության կարևորագույն կենտրոնը[1]։

Էլց ամրոցը շուրջ 800 տարի պատկանում է Էլց տոհմին։ Այն բաժանված է եղել երեք եղբայրների միջև, որտեղ նրանք ապրել են բոլորը միասին՝ իրենց ընտանիքներով և սպասավորներով։

Ամրոցը պահպանվել է մինչ օրս, այժմյան սեփականատերը՝ կոմս Կարլ Էլցը, ապրում է Մայնի Ֆրանկֆուրտում, իսկ ամրոցը բաց է հանրության համար՝ ապրիլից հոկտեմբեր ամիսներին։ Այցելուները կարող են տեսնել գանձարանը, զինապահեստը և զենք ու զրահը[2]։

Շրջապատված է գեղատեսիլ բնությամբ։

2000 թվականից Էլց անտառը դարձել է արգելոց[3]։

1965–1992 թվականներին Էլց ամրոցը պատկերվել է գերմանական 500-անոց մարկի դարսերեսին[4]

Էլց ամրոցի մոդելը օգտագործվել է World of Tanks համակարգչային խաղում[5]։

Ռուբենախյան տուն
 
Էլց ամրոցի նախագիծը
 
Էլց ամրոցը գերմանական 500 մարկի դարսերեսին (1965–1992 թվականներ)

1472 թվականին, Վիլհելմ Ֆոն Էլցի և իր կնոջ՝ Կատարինի ժամանակ (նկարները կարելի է տեսնել վերևի հարկի ննջարանում), գոթական ոճով, կառուցվել է Ռուբենախյան (Rübenach) տունը։ Ութ հարկանի շինության դահլիճում զետեղված է զինանոցը, որտեղ ցուցադրված է միջնադարյան զենքի հավաքածուն (բնօրինակները)։ Միջնադարում զենքերը, որպես ամրոցի հարստություն, պահել են լավ պաշտպանված տարածքում։

Այսօր զինանոցում կարելի է տեսնել XV-XVI դարերի օղազրահների և սաղավարտների ամբողջական հավաքածու, նետերի հավաքածու, որոնք օգտագործել են ամրոցի պահապանները 1333 թվականին, հրաձիգ զենքերի հավաքածու, կացիններ և նիզակներ։ Այստեղ ցուցադրված են նաև XVII-XVIII դարերի արևելյան զենքերի հավաքածու, որոնք օգտագործել են թուրքերը 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում։ Այդ ռազմաավարը բերել է Էլցերի ընտանիքի ներկայացուցիչներից մեկը, որ մասնակցել էր այդ հաղթական ճակատամարտին։

Տան ստորին սրահի կաղնու հեծանները և բուխարիները պահպանվել են բնօրինակ տեսքով։ Պատերը ծածկված են XVI դարի գորգերով և կտորներով՝ էկզոտիկ կենդաննիների պատկերներով (ընձառյուծներ, ջայլամներ, կոկորդիլոսներ և ուղտեր)։ Դահլիճը զարդարված է մեծ քանակությամբ թանկարժեք նկարներով։ Հատուկ տեղ է զբաղեցնում "Տիրամայրը մանկան և խաղողի ողկյուզի հետ" նկարը (հեղինակ՝ Լուկաս Կրանախ Ավագ, XVI դար)։ Պատուհանների արանքում զետեղված է "Խաչելության տեսարանը"՝ ստեղծված 1495 թվականին։

Տան վերին սրահում ամբողջովին պահպանվել է բնակելի տարածքի սկզբնական կառուցվածքը։ Հարյուրավոր տարիների ընթացքում այն եղել է իշխանների ննջարանը։ Պահպանվել է 1520 թվականի մահճակալը, որը հատակից փոքր-ինչ բարձր է, որպեսզի լավ պահպանի տաքությունը։ Սենյակի պատերը զարդարված են XV դարի որմնանկարներով։ Որմնանկարների վրա վերջին աշխատանքները կատարվել են XVI դարում և շուրջ 300 տարի է ինչ ռեստավրացիայի կարիք չունեն։ Սենյակի գոթական ոճով բազմանկյունանի կարկառամասում զետեղված է ընտանեկան կապելլան։ Հյուգո Էլցը օծել է կապելլան ի հիշատակ իր ծնողների՝ Վիլհելմ և Կատերին Էլցերի։

Ռոդենդորֆյան տուն

Տան շինարարությունը (գոթական ոճով) սկսվել է 1477 թվականին, Ֆիլիպ Էլցի ժամանակ։ Տաս հարկանի Մեծ ռոդենդորֆյան տունը իր անվանումը ստացել է Լոտարինգում ժառանգական տարածքներից։ Փոքր ռոդենդորֆյան տունը գտնվում է ամրոցի հարավային կողմում, կառուցվել է XVI դարի կեսերին։

Տան մեծ սրահը նախատեսված է եղել ընտանեկան տոների, պարահանդեսների, ընտանեկան խորհուրդների համար, որտեղ հավաքվել են Էլցերի տոհմի երեք ճյուղերի բոլոր մեծահասակ ներկայացուցիչները։ Կենտրոնական հեծանների և դահլիճի անկյունների հիմարների դիմակները խորհրդանշում են խոսքի ազատությունը, իսկ մուտքի դռան կամարին փորագրված վարդը, լռության այլաբանական խորհրդանիշը, նշանակում է, որ այն ինչի մասին խոսվում է դահլիճի պատերից ներս, չի կարելի բարձրաձայնել նրա սահմաններից դուրս։ Այստեղ նույնպես ցուցադրված են զենքեր և ասպետական զրահներ, այդ թվում XIX դարի 3 շքեղ հավաքածու։

Ամրոցի գանձանոցը

Գանձանոցում կա ավելի քան 500 ցուցանմուշ։ Դրանք թանկարժեք կռածո աշխատանքներ են ոսկուց և արծաթից, փղոսկյա մանրակերտեր, ոսկերչական իրեր, ակնեղեն, գոհարեղեն, ճենապակի, փորագրություններ ապակու վրա, բյուրեղապակյա սկահակներ, թրեր, սուսերներ, դաշույներ և այլն։

de Fabianis, p. 135 Eltz Castle Official Website accessed February 5, 2015. http://www.burg-eltz.de/en Eltz Castle Official Website accessed February 5, 2015. http://www.burg-eltz.de/en/ Deutsche Mark – 3. Production run Retrieved 27 April 2012. http://worldoftanks.eu/en/news/pc-browser/46/game-reality-misty-himmelsdorf/
Photographies by:
Genadij Etus - CC BY-SA 4.0
Mr. Bob Dalton - CC BY-SA 4.0
Statistics: Position
77
Statistics: Rank
589206

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
582931647Click/tap this sequence: 3611

Google street view

Where can you sleep near Էլց ?

Booking.com
489.990 visits in total, 9.198 Points of interest, 404 Destinations, 39 visits today.