Տեղի հանդիկները վաղուց ի վեր գիտեին այս ջրվեժների մասին։ Ուլիամ Կլարկը իր հայտի արշավի ժամանակ (1804-1806), գտնվելով այս վայրում, օրագրում գրառում է կատարել , որ լսել է ջրվեժների ձայներ, բայց այդպես էլ իր աչքով դրանք չի տեսել։ 1824 թվականին ֆրանսիացի մորթեղենի վաճառական Բապտիզե Դյուշարմեն հայտարարել է, որ տեսել է այդ ջրվեժները։ 1846 թվականին ամերիկացի ռահվիրտ, լեռնային բնակիչ, մորթեղենի վաճառական և լեռնային ուղեկցորդ՝ Ջիմ Բրիդջերը ևս հայտարարել է, որ տեսել է այդ ջրվեժները։ 1851 թվականին նա քարտեզը, որի վրա նշված էին այս ջրվեժները փոխանցեց միսիոներ՝ Պիեր Ժան դե Մնետին։ 1869 թվականին Կուկի, Ֆոլսոմի և Պինտերսոնի արշավի ժամանակ այս ջրվեժներն առաջին անգամ ամբողջովին ուսումնասիրեցին և ստացան իրենց ներկայիս անվանումը[1]։ Հաջորդ տարվա ընթացքում հանրությանը ներկայացվեց ջրվեժների քիչ թե շատ առավել որակյալ նկարներ, որոնք նկարել էր շարքային Չարլզ Մուրը, Վաշբուրն, Լանգֆորդ, Դոանե արշավի ժամանակ[2]։ Ջրվեժների առաջին լուսանկարներին արվել են 1871 թվականին, Ուիլիամ Ջեքսոնի կողմից, ով այս վայր էր այցելել Ֆերդինանտ Գայդենայի գլխավորած արշավախմբի հետ, իսկ առաջին իրական բնանկարն արվել է Թոմաս Մորանի կողմից։ 1887 թվականին հրապարակվել է այս ջրվեժների առաջին ձմեռային լուսանկարները, հեղինակը Ֆրենկ Հեյնսն էր։
Ներկայումս Ելոուսթոունյան ջրվեժները համարվում են հայտնի զբոսաշրջային տեսարժան վայրեր։ Անմիջապես վերին ջրվեժի մոտ կառուցած է Չիտենդեն կամուրջը, իսկ ստորին ջրվեժին մոտենում է «Հորեղբայր Թոմի արահետը»[3]։
↑ Пол Рубинштейн, Ли Г. Уиттлеси, Майк Стивенс. «The Guide to Yellowstone Waterfalls and Their Discovery» (2000), изд. Westcliffe Publishers, стр. 41—44, ISBN 156579351X ↑ The Discovery of Yellowstone Park; Diary of the Washburn Expedition to the Yellowstone and Firehole Rivers in the Year 1870(անգլ.) на сайте archive.org ↑ «Тропа Дяди Тома»(անգլ.) на сайте nps.gov
Ավելացնել նոր մեկնաբանություն