Piedra del Peñol

( Էլ-Պենոն-դե-Գուատապե )

էլ-Պենոն-դե-Գուատապե (իսպ.՝ El Peñón de Guatapé), հայտնի նաև Պեդրա-դե-Գուատապե (իսպ.՝ Piedra de Guatapé) և Պեդրա-դել-Պենոլ (իսպ.՝ Piedra del Peñol), առանձին կանգնած ժայռ Գուատապե և Էլ-Պենոլ քաղաքների միջև՝ Անտոկիա, Կոլումբիա վարչություններում։

Պատմություն
 
Գագաթի առաջին նվաճողները կարողացել են գրել Գուատապեի միայն առաջին երկու տառերը:
 
650 քայլ և 2 դոլար՝ և դուք գագաթին եք:

Հնդկական տախամիս անունով ցեղը, երկար ժակամանակ ապրելով տարածաշրջանում, երկրպագեց այդ ժայռին՝ անվանելով այն մոհարրաա կամ մուհարա, ինչը նշանակում է ժայռ, քար։ Այժմ Գուատապե և Էլ-Պենոլ մոտակա քաղաքների բնակիչները պայքարում են ժայռը անվանակոչելու իրենց անունով։ 1400-ականների սկզբին ժայռը վերցվեց պետության պաշտպանության տակ։ Ժայռի առաջին վերելքը կատարվել է Գուատապեի երեք բնակիչների կողմից 1954 թվականի հուլիսի 11-ից 16-ը։ Նրանք ուզում էին սպիտակ մեծ տառերով իրենց հյուսիսային կողմում գրել Գուատապե, բայց գրեցին առաջին երկու տառերը, և վերջում ստացվեց ԳԼ։ 1960-ականների կեսերին ժայռի մոտ կառուցվեց ջրամբար։ Ներկայումս գագաթին կարելի է հասնել մոնոլիտով[1] ներկառուցված մոտ 650 աստիճանով բարձրանալով։ Ժայռի վերևում հայտնաբերվել է անհայտ բույսերի տեսակ, որը կոչվում է Pitcairma Heterophila: Վերևում կա դիտման հարթակ և եռահարկ աշտարակ։ Զբոսաշրջիկներից, ովքեր ցանկանում են հիացնալ շրջապատով ավելի քան 200 մետր բարձրությունից, տեղական ուղեցույցները գանձում են 2 դոլար յուրաքանչյուր բարձրանալու համար[2].

Guatape Antioquia (իսպ.) на сайте turiscolombia.com «Скала Эль Пеньон де Гуатапе»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-30-ին։ Վերցված է 2013-06-10  (ռուս.) на сайте 3rdplanet.ru
Photographies by:
Juan Gómez - CC BY 2.0
Jaroslav Jelínek - CC BY-SA 4.0
Yexx - CC BY-SA 3.0
Statistics: Position
270
Statistics: Rank
259974

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
134789526Click/tap this sequence: 4842

Google street view

Videos

Where can you sleep near Էլ-Պենոն-դե-Գուատապե ?

Booking.com
489.903 visits in total, 9.197 Points of interest, 404 Destinations, 68 visits today.