قصر الجم

( Էլ Ջեմի ամֆիթատրոն )


Էլ Ջեմի ամֆիթատրոն (Էլ Ջեմի Կոլիզե, Մարկոս Անտոնիոս Գորդիանոսի ամֆիթատրոն), հինհռոմեական ամֆիթատրոն Թունիսում։ Կառուցվել է Աֆրիկայի պրոկոնսուլ Մարկոս Գորդիանոսի հրամանով Թունիսի Տիսդրե (այժմ` Էլ Ջեմ) քաղաքում Կոլիզեյի նմանությամբ։ Շինարարությունն ընթացել է մ. թ. ա. 232-238 թվականներին։

Ամֆիթատրոնի ասպարեզը 65 մ է, լայնությունը` 39 մ, տարողունակությունը` 30.000 մարդ։ Այն մեծությամբ երկրորդն է Կոլիզեյից հետո։

Համարվում է, որ ամֆիթատրոնի շինարարությունն սկսվել է մ. թ. ա. 230 թվականին։ Այն տևել է ութ տարի։ Եվ չնայած այն հասցրել են զարդարել բազմագույն խճանկարով, շինարարությունն ընդհատվել է։ Ամֆիթատրոնն օգատագործել են կարճ ժամանակ, իսկ նրա կառուցումը վերջնականապես չի ավարտվել։

Մինչև 7-րդ դարը հինհռոմեական ճարտարապետների կառույցը մնացել է անխաթար։ Քաղաքի արաբ բնակիչները սկսել են ոչ պիտանի ամֆիթատրոնն օգտագործել որպես անվճար շինանյութի աղբյուր։ Կառույցը պատրաստվել էր դեղնավուն ավազաքարից, որ հեշտ է մշակվում։ Քարի մեծ բեկորները օգտագործվել են Էլ Ջեմ քաղաքի և Ք...Կարդալ ավելին


Էլ Ջեմի ամֆիթատրոն (Էլ Ջեմի Կոլիզե, Մարկոս Անտոնիոս Գորդիանոսի ամֆիթատրոն), հինհռոմեական ամֆիթատրոն Թունիսում։ Կառուցվել է Աֆրիկայի պրոկոնսուլ Մարկոս Գորդիանոսի հրամանով Թունիսի Տիսդրե (այժմ` Էլ Ջեմ) քաղաքում Կոլիզեյի նմանությամբ։ Շինարարությունն ընթացել է մ. թ. ա. 232-238 թվականներին։

Ամֆիթատրոնի ասպարեզը 65 մ է, լայնությունը` 39 մ, տարողունակությունը` 30.000 մարդ։ Այն մեծությամբ երկրորդն է Կոլիզեյից հետո։

Համարվում է, որ ամֆիթատրոնի շինարարությունն սկսվել է մ. թ. ա. 230 թվականին։ Այն տևել է ութ տարի։ Եվ չնայած այն հասցրել են զարդարել բազմագույն խճանկարով, շինարարությունն ընդհատվել է։ Ամֆիթատրոնն օգատագործել են կարճ ժամանակ, իսկ նրա կառուցումը վերջնականապես չի ավարտվել։

Մինչև 7-րդ դարը հինհռոմեական ճարտարապետների կառույցը մնացել է անխաթար։ Քաղաքի արաբ բնակիչները սկսել են ոչ պիտանի ամֆիթատրոնն օգտագործել որպես անվճար շինանյութի աղբյուր։ Կառույցը պատրաստվել էր դեղնավուն ավազաքարից, որ հեշտ է մշակվում։ Քարի մեծ բեկորները օգտագործվել են Էլ Ջեմ քաղաքի և Քայրուան քաղաքի մզկիթի կառուցման համար։ 19-րդ դարի երկրորդ կեսին կառույցն օգտագործվել է խանութի, բնակարանի, ցորենի պահեստի նշանակությամբ։

20-րդ դարում պատահականորեն պահպանված հինհռոմեական խճանկարները տեղափոխվել են տեղի Հնագիտական թանգարան։ 1979 թվականին ամֆիթատրոնի մնացորդները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Photographies by:
Hp.Baumeler - CC BY-SA 4.0
Statistics: Position
116
Statistics: Rank
420368

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
819635247Click/tap this sequence: 1287

Google street view

Where can you sleep near Էլ Ջեմի ամֆիթատրոն ?

Booking.com
489.299 visits in total, 9.196 Points of interest, 404 Destinations, 126 visits today.