Դժոխքի դարպասներ

Դժոխքի դարպասներ կամ Դարվազա (թուրքմ.՝ Derweze, պարսկերեն՝ دروازه ― [դարվազա]՝ «դարպասներ» բառից), գազային խառնարան Թուրքմենստանում։ Տեղի բնակիչները և զբոսաշրջիկներն այն անվանում են «Դուռ դեպի տարտարոս» կամ «Դժոխքի դարպասներ» (թուրքմ.՝ jähenneme açylan gapy)։ Գտնվում է Երբենտ աուլից 90 կմ հեռավորության վրա։ Կրատերի տրամագիծը կազմում է մոտավորապես 60 մ, խորությունը՝ մոտ 20 մ։

Պատմություն
 
«Դժոխքի սահմաններն» ու շրջապատող միջավայրը․ սովորաբար վրանները տեղադրվում են խառնարանից մի քանի հարյուր մետր հարավ։
 
Զբոսաշրջիկները զմայլվում են խառնարանով։

1971 թվականին Թուրքմենստանի Դարվազա գյուղի մոտակայքում խորհրդային երկրաբանները հայտնաբերեցին ստորգետնյա գազի կուտակումներ։ Պեղումների արդյունքում երկրաբանները հանդիպել են ստորգետնյա խոռոչի (դատարկություն), որի պատճառով գետինը փլվել է՝ առաջացնելով գազով լցված մեծ փոս։ Հորատացման մեքենաների համալիրը իր սարքավորումների և տրանսպորտի հետ ընկել է ձևավորված փոսը, միջադեպի ժամանակ մարդիկ չեն տուժել։ Որպեսզի վնասակար գազից չտուժեն մարդիկ և կենդանիները, որոշվեց այն այրել։ Երկրաբանները ենթադրում էին, որ հրդեհը մի քանի օրից կհանգչի, սակայն սխալվեցին։ 1971 թվականից խառնարանից դուրս եկող բնական գազը անդադար այրվում է, օր ու գիշեր։

Aquote1.png  Ինչ-որ բան ներս ընկնելուց հետո չի կարող դուրս գալ։ Ցանկացած կենդանի էակ դատապարտված է մահվան։ Այս «դռների» միջոցով հայտնվելով անդրշիրիմյան աշխարհում, ոչ ոք չի կարող դուրս գալ։ Տաք օդով ծխացող խառնարանի շրջանագիծը 60 մ է, խորությունը՝ 20։ Գազը դուրս է գալիս երկրից խորքից՝ բաժանվելով մի քանի հարյուր տարբեր մեծության այրվող ջահերի։ Որոշ ջահերի կրակի «լեզուները» հասնում են մինչև 10-15 մ բարձրության[1]։ Aquote2.png 

2004 թվականին Դարվազա գյուղը քանդվել է։ 2010 թվականին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բարդիմուհամեդովը այցելեց Դերվազա և հայտարարեց, որ կրատերը պետք է ծածկվի կամ պետք է ձեռնարկել այլ միջոցներ՝ սահմանափակելու համար շրջանի մյուս հանքավայրերից գազի արդյունահանման վրա ազդեցությունը։

2013 թվականի նոյեմբերին կանադացի հայտնի ճանապարհորդ և հետազոտող Ջորջ Քորոնիսը իջել է խառնարանի հատակը հետազոտությունների և նմուշների հավաքման համար։ Նրան հաջողվել է գտնել բակտերիաներ, որոնք ապրում են խառնարանի բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Այդ բակտերիաները չեն հանդիպում երկրի մակերևույթի վրա որևէ տեղ, և իրենց գերազանց են զգում՝ ապրելով խառնարանի շիկացած հատակի էկոհամակարգում։

Дарваза — прямая дорога в Ад
Photographies by:
Statistics: Position
676
Statistics: Rank
256641

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
157982643Click/tap this sequence: 3441
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Դժոխքի դարպասներ ?

Booking.com

What can you do near Դժոխքի դարպասներ ?

8.744.443 visits in total, 407.503 Points of interest, 405 Destinations, 3.101 visits today.