Türkiye

Թուրքիա
Ben Bender - CC BY-SA 3.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 Cetintas555 - CC BY-SA 4.0 Heidi B - CC BY 2.5 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 patano - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 No machine-readable author provided. Jedyooo assumed (based on copyright claims). - CC BY-SA 2.5 Septi - CC BY-SA 4.0 Benh LIEU SONG from Torcy, France - CC BY-SA 2.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Carole Raddato from FRANKFURT, Germany - CC BY-SA 2.0 Teomancimit - CC BY-SA 3.0 The original uploader was Morphosis at Turkish Wikipedia. - Public domain Christian1311 - CC BY-SA 4.0 Myrabella - CC BY-SA 3.0 Ray Swi-hymn from Sijhih-Taipei, Taiwan - CC BY-SA 2.0 Beñat Irasuegi - CC BY-SA 2.0 Klaus-Peter Simon - CC BY 3.0 Moyan Brenn from Italy - CC BY 2.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Klaus-Peter Simon - CC BY 3.0 Benh LIEU SONG from Torcy, France - CC BY-SA 2.0 Nedim Ardoğa - CC BY-SA 4.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Hüseyin Öcal - CC BY 3.0 Carole Raddato - CC BY-SA 2.0 Özge Kesgin - CC BY-SA 4.0 Nevit Dilmen (talk) - CC BY-SA 3.0 Christine und Hagen Graf from Fitou, France - CC BY 2.0 Elshad - CC BY-SA 4.0 Ray Swi-hymn from Sijhih-Taipei, Taiwan - CC BY-SA 2.0 Teomancimit - CC BY-SA 3.0 Hüseyin Öcal - CC BY 3.0 Ray Swi-hymn from Sijhih-Taipei, Taiwan - CC BY-SA 2.0 Cetintas555 - CC BY-SA 4.0 Noumenon - CC BY-SA 3.0 Ben Bender - CC BY-SA 3.0 Klaus-Peter Simon - CC BY 3.0 Benh LIEU SONG from Torcy, France - CC BY-SA 2.0 Benh LIEU SONG from Torcy, France - CC BY-SA 2.0 Benh LIEU SONG from Torcy, France - CC BY-SA 2.0 gozturk - CC BY 3.0 Abdullah kıyga - CC BY 3.0 Benh LIEU SONG from Torcy, France - CC BY-SA 2.0 Elshad - CC BY-SA 4.0 Ray Swi-hymn from Sijhih-Taipei, Taiwan - CC BY-SA 2.0 No images

Context of Թուրքիա

Թուրքիա (թուրքերեն՝ Türkiye), պաշտոնական անվանումը՝ Թուրքիայի Հանրապետություն (թուրք․՝ Türkiye Cumhuriyeti , ˈtyɾcije d͡ʒumˈhuɾijeti), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդ...Կարդալ ավելին

Թուրքիա (թուրքերեն՝ Türkiye), պաշտոնական անվանումը՝ Թուրքիայի Հանրապետություն (թուրք․՝ Türkiye Cumhuriyeti , ˈtyɾcije d͡ʒumˈhuɾijeti), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։

Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստանի) տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։

Ժամանակակից Թուրքիայի տարածքը բնակեցված է եղել դեռևս հին քարե դարի ժամանակներից։ Անտիկ ժամանակներում Թուրքիայի մերօրյա տարածքը բաժանված է եղել ասորիների, հույների, թրակիացիների, փռյուգիացիների, ուրարտացիների և հայերի մեջ։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից այս տարածքների նվաճումից հետո, Փոքր Ասիան ենթարկվում է հունականացման, իսկ որոշ ժամանակ անց միավորվում է Հռոմեական կայսրության մեջ։ Կայսերական Հռոմի մասնատումից հետո Անատոլիան դարձել է Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածք։ 11-րդ դարում Անատոլիան ենթարկվել է սելջուկների արշավանքներին և սկսվել է տարածաշրջանի թուրքալեզու ազգերով բնակեցման գործընթացը։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքերը ջախջախիչ պարտություն են կրում սելջուկներից, որի արդյունքում ներկայիս Թուրքիայի տարածքի վրա ստեղծվում է Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը։ Սելջուկները ղեկավարում են Անատոլիան մինչև մոնղոլական արշավանքները։ 1299 թվականին օղուզների ցեղի առաջնորդ Օսման I-ը Թուրքիայի արևելքում ստեղծում է իր պետությունը, որը, կարճ ժամանակահատվածում ընդարձակվելով, դառնում է աշխարհակալ կայսրություն։ 14-րդ դարի կեսերին Օսմանյան կայսրությունն իր շուրջն է միավորում Անատոլիան, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Ասիայի և Հյուսիսային Աֆրիկայի մեծ մասը։ 1453 թվականին թուրքերը գրավում են Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Բյուզանդիայի գոյությանը։ Այսպիսով՝ Օսմանյան կայսրությունը դառնում է Եվրասիայի և Աֆրիկայի մեծագույն քաղաքական ուժը։

Կայսրությունն իր հզորության գագաթնակետին հասավ 16-րդ դարում՝ Սուլեյման I-ի կառավարման տարիներին։ Երկու դար շարունակ Օսմանյան կայսրությունը պահպանեց տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրի կարգավիճակը։ 20-րդ դարում հեղափոխության ալիքները սկսեցին ալեկոծել Թուրքիայի ափերը։ 1913 թվականին երիտթուրքերի գլխավորած «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը Թուրքիայում կատարեց ազգային հեղաշրջում, որի արդյունքում տապալվեց սուլթանի իշխանությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական իշխանություններն իրագործեցին Հայերի ցեղասպանությունը, որին զոհ գնաց 1,5 միլիոն հայ։ Միևնույն ժամանակ նման գործողություններ իրականացվեցին նաև հույների և ասորիների նկատմամբ։ Աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունից հետո կայսրության տարածքը տրոհվեց։ Անկարայում իշխանության գլուխ եկավ գեներալ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Նրա ղեկավարած կառավարությունը հրաժարվեց կատարել Սևրի պայմանագրով նախատեսված դրույթները, որի արդյունքում սկսվեց Թուրքիայի անկախության համար մղվող պատերազմը։ Պատերազմն ավարտվեց թուրքերի հաղթանակով և 1923 թվականին Թուրքիան հռչակվեց Հանրապետություն։ Առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալը իրականացրեց բազմաթիվ բարեփոխումներ, որի արդյունքում Թուրքիան դարձավ աշխարհիկ արևմտամետ պետություն։

Թուրքիայի Հանրապետությունը Միավորված Ազգերի Կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ԻՎԿ-ի և G-20-ի հիմնադիր անդամ է։ Թուրքիայի բարգավաճող տնտեսությունը և դիվանագիտական ​​նախաձեռնությունները հանգեցրին նրան, որ երկիրը ճանաչվեց տարածաշրջանի գլխավոր ուժ։ Մինչև 2017 թվականի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, Թուրքիան եղել է խորհրդարանական հանրապետություն։ Ներկայումս երկիրն ունի կառավարման նախագահական ձև։ Երկրի քաղաքականության մեջ կարևոր նշանակություն ունեն սահմանադրությունն ու խորհրդարանը (մեջլիս)։ Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը ընդունվել է 1924 թվականին։

Phrasebook

Խնդրում եմ
Lütfen
Խնդրեմ
Rica ederim
Ջուր
su
Ուրախ եմ ծանոթանալու համար
Tanıştığıma memnun oldum
Զուգարան
Tuvalet
Որտեղ է զուգարանը?
Tuvalet nerede?
կներես
üzgünüm
Օգնություն!
Yardım!
Արգելված
Yasaklı

Where can you sleep near Թուրքիա ?

Booking.com
489.028 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 4 visits today.