Context of Իրաք

Իրաք (,  ( ) կամ ; արաբ․՝ العراق‎‎ ալ-Իրաք; քրդ.՝ عێراق Էրաք), պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն (արաբ․՝ جُمُهورية العِراق‎‎, քրդ.՝ کۆماری عێراق Քոմարի Էրաք), պետություն Արևմտյան Ասիայում։ Սահմանակից է հյուսիսից Թուրքիային, արևելքից՝ Իրանին, հարավարևելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարևմուտքից՝ Հորդանանին և արևմուտքից՝ Սիրիային։ Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակիչների 95%-ը մուսուլման...Կարդալ ավելին

Իրաք (,  ( ) կամ ; արաբ․՝ العراق‎‎ ալ-Իրաք; քրդ.՝ عێراق Էրաք), պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն (արաբ․՝ جُمُهورية العِراق‎‎, քրդ.՝ کۆماری عێراق Քոմարի Էրաք), պետություն Արևմտյան Ասիայում։ Սահմանակից է հյուսիսից Թուրքիային, արևելքից՝ Իրանին, հարավարևելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարևմուտքից՝ Հորդանանին և արևմուտքից՝ Սիրիային։ Մայրաքաղաքը, ինչպես նաև ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակիչների 95%-ը մուսուլման է, սակայն կան նաև քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Իրաքը Պարսից ծոցի հյուսիսային հատվածում ունի 58 կմ երկարությամբ ափ և ընդգրկում է Տիգրիս-Եփրատ գետերի համակարգը, Զագրոս լեռնաշղթայի հյուսիսարևմտյան մասը և Սիրիական անապատի արևելյան հատվածը։ Երկու խոշոր գետեր Եփրատն ու Տիգրիսը հոսում են Իրաքի միջով և Պարսից ծոցի մոտակայքում խառնվում Շատ ալ-Արաբին։ Այս գետերը Իրաքին ապահովում են զգալի քանակությամբ բարեբեր հողով։

Տիգրիս և Եփրատ գետերի միջև ընկած տարածքը, որը պատմականորեն հայտնի է Միջագետք անունով, հաճախ համարվում է քաղաքակրթությունների օրրան։ Հենց այստեղ է մարդկությունն առաջին անգամ սովորել գրել, կարդալ, օրենքներ ստեղծել և ապրել քաղաքներում՝ ստեղծելով կառավարություն, հատկապես Ուրուքում, որտեղից էլ ծագում է «Իրաք» բառը։ Այս տարածքը իրար հաջորդող քաղաքակրթությունների օրրան է եղել դեռևս մ․թ․ա․ 6-րդ հազարամյակից։ Իրաքի տարածքում են ստեղծվել Աքքադական, Շումերական, Ասորական և Բաբելոնյան կայսրությունները։ Այն նաև եղել է Մարաստանի, Աքեմենյան, Սելևկյան, Պարթևական, Սասանյան, Հռոմեական, Ռաշիդուն, Օմայյան, Աբբասյան, Այյուբյան, Մոնղոլական, Սեֆյան, Աֆշարների և Օսմանյան կայսրության մասը։

Պետությունը, որն այսօր հայտնի է Իրաք անունով, եղել է Օսմանյան կայսրության մի շրջան մինչև 20-րդ դարում կայսրության մասնատումը։ Այն կազմված է եղել երեք վիլայեթներից՝ Մոսուլ, Բաղդադ և Բասրա։ 1920 թվականի ապրիլին Ազգերի լիգայի լիազորությամբ տարածաշրջանն անցել է Միջագետքի Բրիտանական մանդատի տակ։ Բրիտանական աջակցություն ստացող միապետությունը միացել է այս վիլայեթներին, և 1921 թվականին ստեղծվել է մեկ թագավորություն Իրաքի Ֆայսալ I թագավորի գլխավորությամբ։ 1932 թվականին Հաշիմյանների Իրաքի թագավորությունը անկախություն է ձեռք բերել Մեծ Բրիտանիայից։ 1958 թվականին միապետությունը կործանվել է և ստեղծվել է Իրաքի Հանրապետությունը։ Իրաքում 1968-2003 թվականների ընթացքում իշխել է արաբական սոցիալիստական Բաաթ կուսակցությունը։ 2003 թվականին ԱՄՆ և նրա դաշնակիցների՝ Իրաք ներխուժումից հետո Սադամ Հուսեյնի Բաաթ կուսակցություն իշխանությունից հեռացվել է, և 2005 թվականին անցկացվել են բազմակուսակցական խորհրդարանական ընտրություններ։ ԱՄՆ ներկայությունն Իրաքում ավարտվել է 2011 թվականին, սակայն Իրաքի ապստամբությունը շարունակվել է և ավելի է ուժեղացել, երբ Սիրիական քաղաքացիական պատերազմի զինյալները ներթափանցել են պետություն։ Ապստամբությունից բացի ավելի կործանիչ ուժեր հայտնվեցին, որոնք իրենց կոչում էին Իրաքի և Լևանտի իսլամական պետություն, և գրավեցին երկրի հյուսիսային և արևմտյան հատվածները։ Այսօր այն հիմնականում պարտության է մատնվել։ Իրաքի Քուրդիստանի հետ կապված վեճերը, սակայն, շարունակվում են։ 2017 թվականի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանը հանրաքվե է անցկացրել ինքիշխանություն ձեռք բերելու համար։ 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ հաղթանակ է տարել ԻԼԻՊ-ի նկատմամբ այն բանից հետո, երբ Իրաքում այս խումբը կորցրել է իր տիրույթները։

Իրաքը դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից և մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։ Պետության պաշտոնական կրոնը իսլամն է։ Մշակութային առումով Իրաքը բավականին հարուստ ժառանգություն ունի ինչպես մինչիսլամական շրջանից, այնպես էլ հետիսլամական շրջանից, և հատկապես հայտնի է իր բանաստեղծներով։ Իրաքի նկարիչներն ու ճարտարապետները արաբական աշխարհում լավագույններից են, նրանցից շատերը նույնիսկ համաշխարհային մասշտաբով են հայտնի։ Իրաքը ՄԱԿ-ի, Արաբական պետությունների լիգայի, Իսլամական կոնֆերանս կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի, Չմիացած երկրների շարժման համահիմնադիրներից է։

More about Իրաք

Basic information
  • Native name العراق
  • Calling code +964
  • Internet domain .iq
  • Mains voltage 230V/50Hz
  • Democracy index 3.62
Population, Area & Driving side
  • Population 38274618
  • Տարածք 437072
  • Driving side right

Phrasebook

Երկու
اثنين
Երեք
ثلاثة
Չորս
أربعة
Հինգ
خمسة
Վեց
ستة
Յոթ
سبعة
Ութ
ثمانية
Ինը
تسع
Տասը
عشرة
կներես
أنا آسف
Որտեղ է զուգարանը?
أين الحمام؟
Համացանց
إنترنت

Where can you sleep near Իրաք ?

Booking.com
490.437 visits in total, 9.202 Points of interest, 404 Destinations, 4 visits today.