Context of Ադրբեջան

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանի Հանրապետություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի խաչմերուկում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ։

Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդր...Կարդալ ավելին

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադրբեջան (այլ կիրառումներ)

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանի Հանրապետություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի խաչմերուկում։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ։

Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին։ 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։ Արցախյան հիմնահարցն ու երկրի միջազգային ճանաչումը ներկայումս համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրը։

Ադրբեջանը կիսանախագահական կառավարմամբ ունիտար պետություն է, որը համարվում է Միավորված Ազգերի Կազմակերպության, Եվրախորհրդի, Նավթ արտահանող երկրների կազմակերպության, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի, Թյուրքական խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ։ Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 158 պետությունների հետ։ Գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն են Թուրքիան, Թուրքմենստանը, Ղազախստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։ Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները խզված են։ Հայաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելված է։ Ադրբեջանի ներկայիս անվանումը Իրանի հետ հակասությունների առիթ է հանդիսանում, քանի որ վերջինիս կողմից իրանական երկրամասի անվան կրկնօրինակումը ենթադրում է տարածքային հավակնություններն այդ հողերի նկատմամբ։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ Ալկոհոլն ու մուսուլմանական կրոնում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումներն Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ ենթակա են վաճառքի։

Ադրբեջանը զարգացած արդյունաբերական երկիր է՝ տնտեսական զարգացման և գրագիտության բարձր ցուցանիշով, ինչպես նաև գործազրկության ցածր մակարդակով։ Երկրի տնտեսությունը հիմնված է նավթարդյունաբերության և արտասահմանյան ներդրումների վրա։ Ազգային արժույթը մանաթն է։ Այնուամենայնիվ, երկրի իշխող կուսակցությունը՝ «Նոր Ադրբեջան»-ը, բազմիցս մի շարք միջազգային կառուցների կողմից մեղադրվել է պատմակեղծարարության, ավտորիտարիզմի և մարդու իրավունքների խախտման մեջ։ Ժողովրդավարությունն Ադրբեջանում ունի բավականին ցածր մակարդակ։

More about Ադրբեջան

Basic information
  • Native name Azərbaycan
  • Calling code +994
  • Internet domain .az
  • Mains voltage 220V/50Hz
  • Democracy index 2.68
Population, Area & Driving side
  • Population 10180770
  • Տարածք 86600
  • Driving side right

Phrasebook

Կանայք
Qadınlar
Սնունդ
Qida
Անունդ ինչ է?
Sənin adın nədir?
Ջուր
Su
Ուրախ եմ ծանոթանալու համար
Tanış olmaqdan məmnunam
Զուգարան
Tualet
Որտեղ է զուգարանը?
Tualet haradadır?
Wifi
Wifi
Խնդրում եմ
Zəhmət olmasa

Where can you sleep near Ադրբեջան ?

Booking.com
490.418 visits in total, 9.202 Points of interest, 404 Destinations, 94 visits today.