დავითგარეჯა

( Դավիթ Գարեջայի վանական համալիր )

Դավիթ Գարեջայի վանքային համալիր (վրաց.՝ დავითგარეჯის სამონასტრო კომპლექსი), 6-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի։

Պատմություն
 
Հին որմնանկարներ վանքի պատերին

Համալիրի հնագույն վանքը, Դավիթի մայրավանքը, հիմնադրված է եղել VI դարում սիրիացի Դավիթ Գարեջայի կողմից, որը տասներեք ասորի հայրերից մեկն էր և բնակվել էր Գարեջա բնական քարանձավում։ Այդ նույն VI դարում նրա աշակերտները և հետևորդները Դոդո և Լուկիանը հիմնադրել են ևս երկու վանք՝ Դոդոյի վանքը և Սուրբ Մկրտիչ վանքը (Նաթլիս Մծեմելի)։

9-րդ դարում Իլարիոն Քարթվելին կառուցում է Պայծառակերպության եկեղեցին, ինչպես նաև ճաշարան, որը հետագայում բարենորոգում է Դավիթ Շինարարի որդին, «Դու կաս խաղողի վազ» հայտնի ողբերգության հեղինակը, որը համարվում է վրացական եկեղեցական երաժշտության գլուխգործոցնեիրց մեկը։

11-րդ դարում վանքը ենթարկվում է սելջուկ-թյուրքերի ավերմանը, իսկ 13-րդ դարում այն թալանել են մոնղոլները, 14-րդ դարի վերջում ամայացվում է Թամերլանի կողմից, իսկ 1615 թվականին համալիրը նորից ավերում է պարսից շահ Աբաս Առաջինը։

Photographies by:
Paata Vardanashvili from Tbilisi, Georgia - CC BY 2.0
Statistics: Position
2104
Statistics: Rank
59218

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
415732968Click/tap this sequence: 9361

Google street view

Where can you sleep near Դավիթ Գարեջայի վանական համալիր ?

Booking.com
489.106 visits in total, 9.195 Points of interest, 404 Destinations, 12 visits today.