ปราสาทสัจธรรม

( Ճշմարտության տաճար )

Ճշմարտության տաճար (թաի.՝ ปราสาทสัจธรรม), փայտե տաճար` տեղակայված Լաեմ Ռատչավետ հրվանդանի վրա՝ Պատտայայի հյուսիսային հատվածում՝ Չոնբուրի գավառում (Թաիլանդ)։ Փայտի ամենաթանկ չորս տեսակներից կառուցված տաճարի մակերեսը կազմում է 3200 մետր քառակուսի, բարձրությունը՝ 105 մետր։ Համարվում է աշխարհի ամենամեծ փայտե տաճարը, որի կառուցումն իրականացվում է առանց որևէ մեխի օգտագործման։

Պատմություն

Տաճարի կառուցման գաղափարը եղել է միլիոնատեր և մեկենաս Լեկ Վիրիապհանինը, որը 1981 թվականին սեփական միջոցներով սկսում է տաճարի կառուցումը։ Համաձայն լեգենդի, նրան հուշել էին, որ տաճարի կառուցումից անմիջապես հետո նրան մահ է սպասում։ Դա տեղի է ունենում 2000 թվականին, սակայն տաճարը մինչ օրս էլ կառուցվում է, իսկ դրա ավարտը նախատեսվում է 2050 թվականին։ Տաճարի անդադար կառուցումը հեղինակի մտահղացումներից մեկն է, որն արտացոլում է ճշմարտության վերամիավորումն ու զարգացումը։

Կառուցվել է ծովափնյա ամենաբարձր վայրում, որպեսզի հնարավոր լինի դիմադրել արևի կիզիչ ճառագայթներին և ծովային հզոր քամիներին։ Կառույցի յուրաքանչյուր սանտիմետր քառակուսին զարդարված է Չինաստանի, Թաիլանդի, Հնդկաստանի և Կամբոջայի առասպելներն ու կրոնական սյուժեները պատկերող փայտե քանդակներով ու զարդանախշերով։ Այն արտացոլում է արևելյան փիլիսոփայությունը[1], հնագույն աշխարհընկալումն ու գիտելիքները։ Դրա գլխավոր խնդիրն է օգնել մարդկանց ճանաչել անցած սերունդների կյանքը, կյանքի շրջանների սկզբունքները, տիեզերքի հետ մարդու կապը, համընդհանուր ձգտումը դեպի ուտոպիան։

Տաճարի կառուցումը հիմնված է եղել այն գաղափարի վրա, որ մարդկային ցեղը կարողացել է հասնել այդպիսի բարձունքների միայն շնորհիվ իր իսկ զարգացման համար հիմք հանդիսացող փիլիսոփայական և կրոնական ճշմարտությունների։

Քանդակները

Ձեռագործ փայտե քանդակների միջոցով, որոնցով զարդարված է տաճարը, Ճշմարտության տաճարը ներկայացնում է յոթ արարիչների, առանց որոնց մարդը չի կարող ծնվել և գոյություն ունենալ։ Դրանք են Հողը, Մայրը, Երկինքը, Արևը, Լուսինն ու աստղերը, որոնց քանդակները զարդարում են տաճարի ներսը։

Տաճարի չորս սայրերը պսակված են չորս տարրերով, որոնք, համաձայն արևելյան փիլիսոփայության, ներկայացնում են աշխարհի կատարյալ համակարգը[2][3]։

Առաջին տարրը ձեռքում լոտոս բռնած աստվածային տղամարդու քանդակն է, որը խորհրդանշում է կրոնի հաստատումը՝ որպես աշխարհի հենասյուն։

Երկրորդ քանդակը ձեռքերում երեխա պահած աստվածային էության կերպարն է, որն իր հետևից տանում է տարեցներին ու հանդիսանում է մարդկանց տրված կյանքի խորհրդանիշը։

Երրորդ քանդակը ձեռքերում գիրք պահած կնոջ կերպարն է, որը խորհրդանշում է անմահ փիլիսոփայությունը, գիտելիքն ու բարոյականությունը։

Փայտե չորրորդ քանդակը ևս կնոջ կերպար է, որի ձեռքին նստած բրնձե անիվով աղավնին խորհրդանշում է աշխարհը, դրա զարգացումն ու հավասարակշռումը։

Ամենաբարձր՝ Կալակի սայրի վերին մասում գտնվում է ձի հեծած մարդու քանդակը։ Դա Պրա Շրի-Արյամետհայն է՝ վերջին Բոդհիսատվան, որը Բհադրայի, այսինքն՝ արդի ժամանակաշրջանում, դառնում է հինգերորդ Բուդդան[4]։

Սրահները

Ճշմարտության տաճարի ներքին տարածքը ներառում է չորս սրահ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է Հարավարևմտյան Ասիայի կրոններից մեկը, թեպետ, ըստ էության, յուրաքանչյուր սրահում դրանք հանդիպում են միմյանց։

Առաջին սրահը ներկայացնում է տիեզերածին հավատը։ Այստեղ առավել վառ կերպարով են ներկայացված վերոհիշյալ յոթ արարիչները։ Այստեղ նաև կարելի է տեսնել մոլորակի յոթ աստվածներին, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է շաբաթվա օրերից մեկին։ Մոլորակը պատկերող բոլոր քանդակները ներկայացված են Կրիշնա աստծո տարատեսակներով[5]։

Երկրորդ սրահում ներկայացված է հինդուիզմը, որտեղ պատկերված են Կրիշնա աստծո կյանքից դրվագներ, ինչպես նաև հավետ կենարար բնությունը խորհրդանշող աստված Վիշնուի ռեինկարնացիան։ Կրիշնան պատկերված է օձանման արարած Նագայի գլխին կանգնած, կովի վրա կանգնած, Ռադխայի հետ ճոճանակին նստած, հովիվների հետ և այլն։

Երրորդ սրահում ներկայացված է չինական բուդդայականությունը։ Տաճարի այս մասը լի է վերերկրային էակների փայտե քանդակներով, այդ թվում՝ բուդդայականության երկու հիմնական ճյուղերից մեկի՝ Մահայանայից հայտնի Բոդհիստավայի քանդակով։ Բոդհիստավան բարձրագույն իմաստության հասած մարդ էր, ինչի շնորհիվ էլ նա դառնում է Բուդդա[4]։ Սակայն վերջինս հրաժարվում է նիրվանայի հասնելուց, որպեսզի կարողանա օգնել մարդկանց և փրկել նրանց տառապանքներից։ Նրան երբեմն անվանում են «մեծ պատգարակ», քանի որ հենց նա էր մարդկանց տանում կյանքի ու մահվան շրջափուլերի միջով։

Չորրորդ սրահի փայտե քանդակները ներկայացնում են այն, որ աշխարհը կազմված է Մահաբուհտայից կամ չորս տարրեից՝ քամուց, կրակից, ջրից ու հողից[6][7]։

Այս չորս տարրերի աստվածներն են Շիվան, Վիշնուն, Բրահման ու Կայլասը։

Տաճարի արևելյան մուտքի մոտ գտնվում է մոր և հոր քանդակը չորս երեխաների հետ, որոնք խորհրդանշում են աշխարհի չորս հիմնական կրոնները՝ քրիստոնեություն, իսլամ, հուդայականություն և բուդդայականություն։ Դրանք տեղակայված են ըստ իրենց ծագման հաջորդականության։

Augstein Rudolf, Wolff Georg, Heidegger Martin (մայիսի 31, 1976)։ «Nur noch ein Gott kann uns retten»։ Der Spiegel։ էջեր 193–219։ Վերցված է հունիսի 14, 2013  English translation by William J. Richardson in Sheehan Thomas, ed. (1st edition: 1981; reprint: 2010)։ Heidegger: the Man and the Thinker։ Piscataway, New Jersey: Transaction Publishers։ էջեր 45–67։ ISBN 1-412-81537-1; ISBN 978-14-1281-537-6  Boyd T.J.M., Sanderson J.J. (2003)։ The Physics of Plasmas։ Cambridge University Press։ էջ 1։ ISBN 9780521459129։ LCCN 2002024654  Ball P. (2004)։ The Elements: A Very Short Introduction։ Very Short Introductions։ OUP Oxford։ էջ 33։ ISBN 9780191578250  ↑ 4,0 4,1 The Bodhisattva Vow: A Practical Guide to Helping Others, page 1, Tharpa Publications (2nd. ed., 1995) ISBN 978-0-948006-50-0 «Krishna»։ Encyclopædia Britannica Online  See, e.g., Monier-Williams Sanskrit Dictionary where Mahābhūta is defined as: "a great element, gross el[ement] (of which 5 are reckoned, viz. ether, air, fire, water, earth ..., as distinguished from the subtle el[ement] or Tanmātra...)." Monier-Williams (1899), p. 798, entry for "Mahā-," retrieved 24 Dec 2008 from "U. Cologne" at http://www.sanskrit-lexicon.uni-koeln.de/scans/MWScan/MWScanpdf/mw0798-mahApheTkArIya.pdf. Gopal Madan (1990)։ K.S. Gautam, ed.։ India through the ages։ Publication Division, Ministry of Information and Broadcasting, Government of India։ էջ 79 
Photographies by:
Mek Rujiravanich - CC BY-SA 4.0
Statistics: Position
3303
Statistics: Rank
35130

Ավելացնել նոր մեկնաբանություն

Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Security
321974658Click/tap this sequence: 7458

Google street view

Where can you sleep near Ճշմարտության տաճար ?

Booking.com
487.352 visits in total, 9.186 Points of interest, 404 Destinations, 37 visits today.