Բորա Բորա, կղզի Օվկիանիայում, Ֆրանսիական Պոլինեզիայի կղզեխմբի կղզիներից։ Այն պատկանում է Ֆրանսիային։ Տարածքը՝ 29.3 կմ2 է։ Կղզին գտնվում է Տահիտիի մայրաքաղաք Պապետեից 230 կմ հյուսիս-արևմուտք։ Կղզին շրջապատված է կորալյան խութերով, իսկ կղզու կենտրոնում է գտնվում գործող հրաբուխ Պահիան (727 մ)։
Բորա Բորան ամենահայտնի տուրիստական կենտրոններից մեկն է աշխարհում։ Ամենամեծ քաղաքը Վայտապն է, որը գտնվում է կղզու արևելյան հատվածում։ Բնակչությունը՝ ըստ 2008 թ. մարդահամարի 8880 է։ Տնտեսությունը բացառապես հիմնված է տուրիզմի, ինչպես նաև կոկոսի արտադրության վրա։
Կղզին առաջինը բնակեցվել է Պոլինեզիան գաղութարարների կողմից Ք. ա. 4-րդ դարում։ Եվրոպայում կղզու գոյությունը հայտնի է դարձել 1722 թ. Յակոբ Ռոգգեվենի շնորհիվ։ Իսկ 1770 թ. Ջեյմս Կուկը ոտք է դրել այս կղզու վրա։ Բորա Բորան, մինչև 1888 թ. անկախ պետություն էր, սակայն ֆրանսիացիների ճնշումից խուսափելու համար Բորա Բորայի վերջին թագուհի Տերիմաեվաուրա 3-րդը այն հանձնեց ֆրանսիացիներին։
Ավելացնել նոր մեկնաբանություն