Բենգալերեն
Բենգալերեն, կամ բենգալի (բենգալերեն՝ বাংলা Bāṇlā), բենգալացիների լեզուն, պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրական ճյուղին։ Տարածված է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում և Բանգլադեշում։
Խոսողների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 250 միլիոն, որի շնորհիվ այն համարվում է աշխարհում 6-րդ ամենախոսվող լեզուն։
Բենգալարենում օգտագործվում է բենգալական այբուբենը։ Առաջացել է սանսկրիտից։