Բելուջներ

Բելուջներ (ինքնանվանումը՝ բալուչ, բալոչ, Կաղապար:Lang-bal), ժողովուրդ։

Բնակեցնում են Պակիստանի մի մասը (Բելուջստանը, Սինդ նահանգի արևմտյան և Փենջաբ նահանգի հարավ-արևմտյան գավառները)։ Ապրում են նաև Հնդկաստանում, Իրանում, Աֆղանստանում, Թուրքմենստանում և Տաջիկստանում։ Ընդհանուր թիվը 2013 թվականի տվյալներով՝ մոտ 10 միլիոն։

Բելուջները սունի մահմեդականներ են, լեզուն բելուջերենն է (բալոչի), պատկանում է հնդեվրոպական ընտանիքի իրանական լեզուների հյուսիս-արևմտյան լեզվախմբին։ Զբաղվում են քոչվոր անասնապահությամբ և երկրագործությամբ։ Առաջին անգամ հիշատակվում են արաբ աշխարհագիրների մոտ, IX– X դդ․, երբ բնակվում էին Կրմանում (Իրանի հարավ-արևելք) և Սեիստանում։