Ezan ( Ազան )

Ազան (արաբ․՝ أذان‎‎‎ — "հրավեր"‎), Մուսուլմանների հերթական աղոթքի հրավեր։ Ազանն ազդարարում է նամազի սկիզբը։ Ազան կարդացողին անվանում են մոազեն։ Համապատասխան ժամին, մոազենը կանգնում է Քաաբայի (Ղեբլե) դիմաց և մուսուլմաններին հրավիրում նամազի։ Ազանից մի քանի րոպե անց, աղոթքից առաջ, կարդացվում է էղամեն։ Ազանը որպես կանոն, հայտարարվում է մզկիթի մինարեթից։