Այնու

Այներ, տեղաբնիկ հնագույն ժողովուրդ, որ յամատո ճապոնացիներից և ռուսներից առաջ ապրել է Օխոտի ծովի ափամերձ տարածքներում, ներառյալ Ճապոնիայի հյուսիսային կղզիները, Ռուսաստանի Կամչատկա թերակղզու հարավը, Կուրիլյան և Սախալին կղզիները, Խաբարովսկի երկրամասը։ Այս ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ տարբեր վարկածներ կան, դրանցից մեկի համաձայն նրանց նախնիները եկել են Հայկական լեռնաշխարհից։ Ճապոնական պատմական աղբյուրներում այս ժողովուրդը հիշատակվում է էզո անվանումով (Ezo (ճապ.՝ 蝦夷)):

Պաշտոնապես Ճապոնիայում հաշվվում է այնու ժողովրդի մոտավորապես 25.000, ոչ պաշտոնապես՝ 200.000 և ավելի ներկայացուցիչ (ճապոնական հասարակությունում գրեթե համապարփակ ուծացման ենթարկվելու հետևանքով այնու ժողովրդի բազում ներկայացուցիչներ պատկերացում չունեն իրենց նախնիների մասին)։ 2000 թվականի տվյալներով՝ այսպես կոչված մաքուր այնուների թվաքանակը գնահատվել է 300-ի սահմաններում։

1966 թվականին արձանագրվել է այնուերեն խոսող շուրջ 300, 2008 թվականին՝ 100 անհատ։

Destinations