Österreich-Ungarn ( Ավստրո-Հունգարական կայսրություն )


Ավստրո-Հունգարիա (գերմաներեն՝ Österreich-Ungarn, պաշտոնապես 1868 թվականի նոյեմբերի 14-ից՝ - Die im Reichsrat vertretenen Königreiche und Länder und die Länder der heiligen ungarischen Stephanskrone (Ռեյխսրատում ներկայացված թագավորություններն ու հողերը, ինչպես նաև Սուրբ Ստեֆանի հունգարական թագի հողերը), ոչ պաշտոնական լրիվ անունը, գերմաներեն՝ Österreichisch-Ungarische Monarchie (Ավստրո-Հունգարական միապետություն), հունգարերեն՝ Osztrák-Magyar Monarchia, չեխերեն՝ Rakousko-Uhersko), երկ-միասնական միապետություն և բազմազգ պետություն Կենտրոնական Եվրոպայում։ Գոյություն է ունեցել 1867 թվականից մինչև 1918 թվականը, երբ կայսրությունը պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում։ Միությունը կազմավորվել է 1867 թվականի Ավստրո-հունգարական համաձայնագրի հիման վրա, որը հաստատվեց Հունգարիայի խորհրդարանի կողմից 1867 թվականի մարտի 30-ին։ Ավստրո-Հունգարիան բաղկացած էր երկու միապետություններից (Ավստրիա և Հունգարիա) և մեկ ինքնավար շրջանից` Խորվաթիա-Սլովենիա թագավորություն, որը գտնվում էր Հունգարիայի թագավորության ներքո։ Կայսրությունը ղեկավարում էին Հաբսբուրգները, որոնք Հաբսբուրգների տոհմի վերջին միապետներն էին։ Համաձայն բարեփոխումների` Ավստրիան և Հունգարիան ունեին հավասար իրավունքներ, որպես երկրներ։ Համաձայնագրի համաձայն՝ արտաքին հարաբերությունները և ռազմական ուժերը ղեկավարում էին միասին, իսկ մնացած կառավարական պաշտոնները բաժանվեցին երկու երկրների միջև։

Ավստրո-Հունգարիան բազմազգ պետություն էր և համարվում էր այդ ժամանակների գերտերություններից մեկը։ Տարածքով կայսրությունը երկրորդ ամենամեծն էր Եվրոպայում Ռուսական կայսրությունից հետո և երրորդ ամենաշատ բնակեցված երկիրը (Ռուսաստանից և Գերմանական կայսրությունից հետո)։ Կայսրությունը ուներ չորրորդ խոշորագույն մեքենաշինությունը աշխարհում` ԱՄՆ-ից, Գերմանիայից և Միացյալ Թագավորությունից հետո։

1878 թվականից Բոսնիան և Հերցեգովինան ընկան կայսրության ռազմական և քաղաքական ենթակայության տակ, իսկ 1908 թվականին անէքսավորվեց կայսրությանը, ինչի արդյունքում ծագեց Բոսնիական ճգնաժամը մյուս տերությունների հետ։ Բացի այդ, ավստրո-հունգարացիներին անցավ Նովի Պազարի Սանջակը։ Բոսնիայի Անէքսացան նաև ստիպեց ճանաչել Իսլամը որպես Բոսնիայի հիմնական կրոն։

Ավստրո-Հունգարիան մտնում էր Կենտրոնական ուժերի դաշինքի մեջ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այն գրեթե ռազմական տեսանկյունից կործանվել էր, երբ կնքվեց Վիլլա Գյուստի զինադադարը 1918 թվականի նոյեմբերի 3-ին։ Հունգարիայի թագավորությունը և Ավստրիայի առաջին հանրապետությունը դարձան կայսրության իրավահաջորդ, բացի այդ, շատ սլավոնական երկրներ անկախացան, այդ թվում՝ Չեխոսլովակիայի առաջին հանրապետությունը, Լեհաստանի երկրորդ հանրապետությունը և Հարավսլավիայի թագավորությունը, ինչպես նաև շատ տարածքներ անցան հաղթանակած կողմ Ռումինիային։