Արագոներեն

Արագոներեն կամ նավառոարագոներեն (aragonés /ˌærəɡɒˈniːz/, nabarroaragonés), ռոմանական լեզու, որը հնում տարածված էր Արագոնի թագավորությունում, ինչն այժմյան Իսպանիայի տարածքում էր։ Ներկայումս դրան տիրապետում են մոտ 12 000 մարդ (30 000 որպես երկրորդ), հիմնականում հյուսիսային Արագոնում, Ուեսկա պրովինցիայում (Սոբրարբե և Ռիբագորսա), ինչպես նաև Սարագոսայի որոշ կոմարկաներում։ Այն միակ ժամանակակից լեզուն է, որը պահպանվել է միջնադարյան նավառոարագոներենից՝ ձևով նկատելիորեն տարբերվելով իսպաներենից։

Destinations