Glass Beach (Fort Bragg, California)

( Ապակե ծովափ (Ֆորթ Բրագ, Կալիֆոռնիա) )

Ավազե ծովափ, Կալիֆոռնիա նահանգի Ֆորթ Բրագ քաղաքի Մակկերիշեր պետական պարկի լողափ, որը լցված է տարիների ընթացքում քաղաքի հյուսիսային հատվածի ծովային գծում թափված աղբակույտերից առաջացած ծովային ապակիով։

Պատմություն
Glass Beach Fort Bragg 2.jpg 

1906 թվականին Ֆորթ Բրագի բնակիչները Յունիոն Լամբեր Կամփնիի հետևի կողմում հաստատեցին աղբանետման մի ջրային տարածք, որն այժմ կոչվում է «Տարածք 1»։ Շատ ջրափնյա համայնքներ ունեին ջրային աղբանետման տարածքներ, որտեղ նետում էին ապակե իրեր, սարքավորումներ, նույնիսկ մեքենաներ[1]։ Տեղացիներն այն «Աղբանոց» են անվանում"[2]: Հաճախ այս աղբակույտերի քանակը պակասեցնելու նպատակով դրանք կրակով այրում էին[2]։ Երբ իրական աղտոտված տարածքը 1943 թ. լցվեց, տարածքը տեղափոխվեց մի տեղ, որն այժմ կոչվում է «Տարածք 2», որն էլ օգտագործվեց 1943 թվականից մինչև 1949 թ.։ Երբ ծովափը 1949 թվականին լցվեց, աղբավայրը տեղափոխվեց հյուսիս, որն էլ այժմ կոչվում է «Ավազե ծովափ», և որն էլ իր հերթին օգտագործվեց մինչև 1967 թվականը։ Կալիֆոռնիայի ջրային ռեսուրսների կարգավորման պետական վարչությունը և տեղի կառավարման մարմինները որոշեցին փակել այս տարածքը 1967 թվականին[1][2]։ Տարիների ընթացքում մաքրման տարբեր ծրագրեր իրականացվեցին վնասները մաքրելու նպատակով։ Հաջորդ մի քանի տասնամյակնների ընթացքում այն, ինչ կենսաքայքայելի էր, հեշտորեն տարրալուծվեց, իսկ մնացած ամբողջ երկաթեղենը ի վեջո տարհանվեց և վաճառվեց որպես ջարդոն, կամ օգտագործվեց արվեստի գործեր ստեղծելու համար։ Ջրի ալիքները կոտրատեցին ապակեղենը և խեցեղենը՝ մասնատելով դրանք փոքր, հարթ մակերեսով, գունավոր կտորների, որոնք հաճախ են օգտագործվում զարդագործության մեջ և որոնք ծածկում են Ապակե Լողափը և ևս երկու (նախկինում աղբատեղիներ) ապակե ծովափեր, որ գտնվում են Ֆորթ Բրագում[2]։ Ֆորթ Բրագում Ապակե ծովափի երեք տարածք կա, որտեղ աղբ է թափվել օվկիանոսի մեջ 1906 թվականից 1967 թվականը։ «Տարածք 2»-ը (1943-1949) և «Տարածք 3»-ը (1949–1967` «Ավազե լողափ») գտնվում են արահետի վերջում, որն էլ Էլմ փողոցի և Ապակե լողափի ծառուղու անկյունում է։ Այս տարածքները ոտքով հասանելի են ծովափի շուրջ գտնվող փոքր ժայռերը անցնելու դեպքում։ «Տարածք 1»-ը (1906–43) գտնվում է «Տարածք 2»-ից 1/4 մղոն դեպի հարավ և ոտքով անցանելի է 2015 թվականի հունիսից, երբ Ֆորթ Բրագի Ափամերձ Արահետի հյուսիսային հատվածը բացվեց։ 1998 թվականին տարածքի մասնավոր սեփականատերը սկսեց հնգամյա գործընթաց՝ աշխատելու Նավագնացությունն ու ձկնորսությունը կարգավորող կոմիտեի և Ինտեգրված թափոնների կառավարման խորհրդի հետ, որպեսզի աղբը մաքրվեր և վաճառվեր նահանգին։ Մաքրման աշխատանքներից անմիջապես հետո Կալիֆորնիայի պարկերի պահպանման և վերակառուցման նախարարությունը գնեց Ապակե Լողափի 15 հեկտարանոց տարածքը, և այն միացվեց Մակկերիշեր պետական պարկին 2002 թվականի հոկտեմբերին[3]։ Ներկայիս Ապակե Լողափի՝ «3-րդ Տարածքի» մեծ մասը «սահմանակից» է Մակկերիշեր ազգային պարկին։ Ներկայիս Ապակե ծովափի՝ «Տարածք 3-րդի» մեծ մասը հարակից է Մակկերիշեր ազգային պարկին։ Ֆորթ Բրագում ջրի միջին ամենաբարձր մակարդակը համարվում է 5․2-ը, իսկ Ապակե Լողափի մեծ մասը ջրային այդ մակարդակից ցածր է։ Տարածք 1-ը և 2-ը գտնվում են Ապակե Լողափի հյուսիսում և սահմանակից չեն ազգային պարկի տարածքին, թեև դրանք սահմանակից են քաղաքի նոր ազգային պարկին, որը նույնպես ունի ջրի միջին ամենաբարձր մակարդակը։

↑ 1,0 1,1 «Glass Beach»։ Explore։ Mendocino County։ 2012։ Վերցված է դեկտեմբերի 22, 2012  ↑ 2,0 2,1 2,2 2,3 Kim Susan C. (փետրվարի 16, 2006)։ «From trash to treasure»։ CNN Travel։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-17-ին։ Վերցված է դեկտեմբերի 22, 2012  «Glass Beach»։ The Mendocino Land Trust։ 2011։ Վերցված է դեկտեմբերի 22, 2012 
Photographies by:
Ggerdel - Foto de: Gustavo Gerdel - CC BY-SA 4.0
Statistics: Position
3047
Statistics: Rank
38798

Ավելացնել նոր մեկնաբանություն

CAPTCHA
Security
925874361Click/tap this sequence: 2829
Esta pregunta es para comprobar si usted es un visitante humano y prevenir envíos de spam automatizado.

Google street view

Where can you sleep near Ապակե ծովափ (Ֆորթ Բրագ, Կալիֆոռնիա) ?

Booking.com
491.295 visits in total, 9.211 Points of interest, 405 Destinations, 139 visits today.