Antoni Gaudí i Cornet ( Անտոնիո Գաուդի )

Անտոնի Պլասիդ Գիլիեմ Գաուդի-ի-Կորնետ (առավել հայտնի է որպես Անտոնիո Գաուդի կատ.՝ Antoni Plàcid Guillem Gaudí i Cornet, իսպ.՝ Antonio Plácido Guillermo Gaudí y Cornet, հունիսի 25, 1852(1852-06-25)[…], Ռեուս, el Baix Camp - հունիսի 10, 1926(1926-06-10)[…], Բարսելոնա, Իսպանիա), կատալոնացի ճարտարապետ, իսպանական (կատալոնական) մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ։ Նրա նախագծած ֆանտաստիկ և տարօրինակ գործերի մեծ մասը կանգնեցվել է Բարսելոնա քաղաքում։ Հանդիսանում է Սագրադա ֆամիլիայի, Բալիոյի տան, Միլայի տան, Գուելի զբոսայգու և այլ շինությունների ճարտարապետը։